Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում
Սևադա Սահակյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության վերահսկողության վարչության պետ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՔԿ-ից:
Սևադա Սամվելի Սահակյանի կենսագրությունը
Ծնվել է 1978 թվականի դեկտեմբերի 15-ին Երևան քաղաքում:
Աշխատանքային գործունեություն
2020-2026թթ․ - ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության վերահսկողության վարչության պետի տեղակալ (ՀԿԳ ավագ քննիչ),
2016-2020թթ․ - ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության չորրորդ կայազորային քննչական բաժնի պետի տեղակալ,
VI-XII.2016թ. - ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության վերահսկողության և քրեական գործերի քննության աջակցության վարչության կայազորային քննչական բաժինների գործունեության վերահսկողության բաժնի ՀԿԳ քննիչ,
2015-2016թթ. - ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության վեցերորդ կայազորային քննչական բաժնի պետի տեղակալ,
2014-2015թթ. - ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության վերահսկողության և քրեական գործերի քննության աջակցության վարչության քրեական գործերի քննության աջակցության բաժնի ավագ քննիչ,
2009-2014թթ․ - ՀՀ պաշտպանության նախարարության N զորամասի իրավական բարեփոխումների և միջազգային կապերի բաժանմունքի պետ,
II-VI.2009թ. - ՀՀ պաշտպանության նախարարության N զորամասի հատուկ քաղաքացիական ծառայողների համալրման բաժնի ավագ սպա,
2007-2009թթ. - ՀՀ պաշտպանության նախարարության N զորամասի ավագ սպա-իրավաբան,
2006-2007թթ. - ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալի վարչական ապարատի սպա-իրավաբան,
2003-2006թթ. - ՀՀ պաշտպանության նախարարության N զորամասի սպա-իրավաբան,
2002-2003թթ. - ՀՀ պաշտպանության նախարարության N զորամասի իրավաբանական վարչության իրավական ապահովման բաժնի սպա։
Կրթություն
2002 թվականին ավարտել է Ռուսաստանի Դաշնության քաղաք Մոսկվայի ռազմական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը:
Պարգևներ
Ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու համար խրախուսվել է գերատեսչական տարբեր պարգևներով:
Այլ տվյալներ
1996-1997թթ. - ծառայել է ՀՀ զինված ուժերում։
Ամուսնացած է, ունի մեկ երեխա:


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում
ԱՄՆ դատարանը Ալյասկայում ընտրության վերաբերյալ մերժել է Թրամփի վարչակազմի հայցը