Դպրոցական վերջին օրը. այսօր հազարավոր շրջանավարտների համար կհնչի վերջին զանգը
Այսօր հանրապետության դպրոցներում վերջին անգամ կհնչի դպրոցական
զանգը։ Մի քանի վայրկյան տևող այդ ձայնը հազարավոր աշակերտների
համար կփակի մի ամբողջ մանկություն՝ լի դասամիջոցներով, ուշացումների
համար նկատողություններով, առաջին սիրահարվածություններով,
ընկերություններով ու դպրոցական ամենօրյա աղմուկով։
Այս տարի Հանրապետությունում դպրոցն ավարտում է ավելի քան 22 հազար
տասներկուերորդ դասարանցի, իսկ իններորդ դասարանն ավարտում է ավելի
քան 39 հազար աշակերտ։ Դպրոցների բակերում այսօր սպիտակ գոգնոցներ
են, ծաղիկներ, հուզված ծնողներ, ուսուցիչների աչքերում՝ թաքցված
հպարտություն ու մի փոքր տխրություն։
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հույս է հայտնել, որ օրը կանցնի
խաղաղ ու առանց միջադեպերի։ «Հուսով եմ, որ ինչպես ՆԳՆ-ի գործընկերների հետ ենք ակտիվ աշխատում, օրը կանցնի իսկապես տոնական, դրական տրամադրություններով և առանց որևէ միջադեպի»,- նշել է նախարարը։
Տոնական միջոցառումներով պայմանավորված՝ մայիսի 22-23-ը ՆԳՆ
ոստիկանությունը հանրապետության ողջ տարածքում կիրականացնի ուժեղացված ծառայություն։ Ոստիկանության կարգախմբերը կհերթապահեն
դպրոցների և ավարտական միջոցառումների վայրերում՝ ապահովելով
հասարակական կարգն ու անվտանգությունը։
Ոստիկանությունը հատկապես ուշադրություն կդարձնի ոչ սթափ վիճակում
մեքենա վարելու և տրանսպորտային միջոցներն անչափահասներին
վստահելու դեպքերին՝ կոչ անելով քաղաքացիներին պահպանել իրավահարգ
վարք։
Բայց այսօր պաշտոնական կոչերից ու վերահսկողությունից բացի,
դպրոցներում մեկ այլ մթնոլորտ է լինելու՝ վերջին լուսանկարները
դասընկերների հետ, վերջին պարը, վերջին զանգից առաջ արված վերջին
կատակները։ Իսկ երբ զանգը հնչի, շատերի համար միայն դպրոցական
տարիները չեն ավարտվելու․ ավարտվելու է կյանքի ամենաանհոգ փուլերից
մեկը։


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում
ԱՄՆ դատարանը Ալյասկայում ընտրության վերաբերյալ մերժել է Թրամփի վարչակազմի հայցը