Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ապագա պարեկների պետական ամփոփիչ ստուգումները մեկնարկել են Hermès Birkin պայուսակը Փարիզում աճուրդի կհանվի Մադուրոն բանտում կարդում է Աստվածաշունչ և Ղուրան. NYT Թրամփը կասկածում է, որ դեմոկրատները նորից կփորձեն իրեն իմփիչմենթի ենթարկել Մարզերից ավտոմեքենաների մուտքը Երևան սահմանափակելու հարց օրակարգում չկա Հանսի Ֆլիկը ամփոփել է Իսպանիայի Լա լիգայի 12-րդ տուրի կենտրոնական հանդիպումը Նոր դերերի, իրագործվող երազանքների ու չսպառվող բեմական սիրո սկիզբ Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը Մանչեսթեր Յունայթեդը թարմացրել է մի շարք պատմական հակառեկորդներ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կազմավորման 5-րդ հոբելյանական տարեդարձը Վահան Բիչախչյանը դիպուկ հարվածով գրավել է մրցակցի դարպասը Վրաստանում հայտնաբերված՝ սպանության մեղադրանքով հետախուզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է Հայաստան

82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր երեխաների հետԱպագա պարեկների պետական ամփոփիչ ստուգումները մեկնարկել են Hermès Birkin պայուսակը Փարիզում աճուրդի կհանվի Մադուրոն բանտում կարդում է Աստվածաշունչ և Ղուրան. NYTԹրամփը կասկածում է, որ դեմոկրատները նորից կփորձեն իրեն իմփիչմենթի ենթարկելՄարզերից ավտոմեքենաների մուտքը Երևան սահմանափակելու հարց օրակարգում չկաՀանսի Ֆլիկը ամփոփել է Իսպանիայի Լա լիգայի 12-րդ տուրի կենտրոնական հանդիպումըՆոր դերերի, իրագործվող երազանքների ու չսպառվող բեմական սիրո սկիզբԾաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունըՄանչեսթեր Յունայթեդը թարմացրել է մի շարք պատմական հակառեկորդներՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կազմավորման 5-րդ հոբելյանական տարեդարձըՎահան Բիչախչյանը դիպուկ հարվածով գրավել է մրցակցի դարպասըՎրաստանում հայտնաբերված՝ սպանության մեղադրանքով հետախուզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է ՀայաստանՆոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներԵրևանում նախապատրաստվում են Հայաստան-Իրան միջկառավարական հանձնաժողովի նիստինԻրանն Ադրբեջանի դեսպանին կանչել է ԱԳՆՏնտեսական վիճակի բարելավմանը զուգահեռ ավտոմեքենաների թիվն ավելանալու էՎարչապետն ընդունել է Իրանի փոխնախագահի գլխավորած պատվիրակությանըԻսրայելի նոր կառավարությունը կձևավորի ընդդիմադիր «Յաշար» կուսակցության առաջնորդ Գադի ԱյզենկոտըԿոնգոյում մայիսից ի վեր ավելի քան 5 հազար մարդ է մահացել էբոլայիցԱյս տարի տրանսպորտի գնի բարձրացում չենք նախատեսում. Տիգրան Ավինյան800-ամյա Շնադից դղյակը վաճառքի է հանվել ընդամենը 1 եվրոյովՆԳ նախարարը, նախարարության և Ոստիկանության ղեկավար կազմը հարգանքի տուրք են մատուցել Ոստիկանության զորքերի զոհված ծառայողների հիշատակին (տեսանյութ)Մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման համար 2027-ի բյուջեով նախատեսվել է 2 մլրդ դրամԱրվեստանոց՝ սեփական գյուղում Ֆերմին Լոպեսը հաղթանակ պարգևելով իր թիմինԵրևանում վերջին տարիներին 45 մանկապարտեզ ենք սարքել. Տիգրան Ավինյանը՝ ՄանուկյանինՀայաստան–Իրան առևտրաշրջանառությունը վերջին տարիներին աճել է․ Մհեր Գրիգորյանն ընդունել է ՓուրմոհամմադիինԻրանն Ադրբեջանի դեսպանին կանչել է ԱԳՆ՝ երկրի 14 քաղաքացիների «պերսոնա նոն գրատա» հայտարարելու պատճառովՕդի ջերմաստիճանը կնվազի. առաջիկա օրերին սպասվում է առանց տեղումների եղանակԴեմոկրատները կքննարկեն Փիթ Հեգսեթի իմփիչմենթի մասին բանաձևըՆիկոլ Փաշինյանը նոյեմբերի 11-ին կմեկնի ԹուրքիաԻրանը վերականգնել է իր նավթային ենթակառուցվածքների 80%-ը ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածներից հետոԹուրքիայի Իզմիր քաղաքում պայթյուն է տեղի ունեցել մետալուրգիական գործարանում. Կան զոհերՌԴ-ում Ադրբեջանից ներկրված նռան խմբաքանակում կարանտինային վնասատու է հայտնաբերվելՆիդեռլանդներում ցույցի մասնակիցները պահանջում են պատժամիջոցներ ձեռնարկել Իսրայելի դեմԹաղման նպաստների կարգը չի փոխվի. նախարարԻ՞նչ փոփոխություններ են նախատեսվում Արցախից տեղահանվածների աջակցության ծրագրերումԿրակովի կրակոցների հեղինակը մահացել է հիվանդանոցումTRIPP-ի հետ կապված՝ բյուջետավորված գումար չունենքԿոռուպցիոն ռիսկերը կրում են իշխանական լծակներ ունեցողներըՖիորենտինա-Յուվենտուս հանդիպումն անցավ անզիջում պայքարում Շիրակի քրեական ոստիկանները թմրանյութով փաթեթներ տեղադրելիս ձերբակալել են 29-ամյա գյումրեցու (տեսանյութ)Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերըՄոլդովան հայտարարել է ռուսական գազ գնելուց ամբողջությամբ հրաժարվելու մասինԹուրք և ադրբեջանցի բռնցքամարտիկների մենամարտը վերածվել է զանգվածային ծեծկռտուքի (տեսանյութ)Երթևեկության կազմակերպման փոփոխություն Արմենակյան փողոցի և Սարալանջի պողոտայի խաչմերուկումԿան ազատությունից զրկված անձինք, ում հետ կապված ազատազրկման գործընթացը հարցեր է առաջացնումԱԺ ծեծկռտուքի գործով քրեական վարույթ է հարուցվելՊատճառները տարբեր են՝ սկսած ոչ կանոնադրային հարաբերությունների տրամաբանությունից
Գիտություն

Firebird-ի և OpenAI-ի հետ համատեղ նախաձեռնություն ունենք. ԿԳՄՍ նախարարը՝ ԱԲ գրագիտության մասին

Մենք արդեն 3-րդ տարին մասնավոր ոլորտի մեր գործընկերների հետ մեր դպրոցներում հաջողությամբ փորձարկում ենք ԱԲ դասընթացները, սեպտեմբերից ՖԱՍԹ հիմնադրամի հետ մեր համագործակցությունը կընդլայնվի՝ ընդգրկելով ավելի քան 40 ավագ դպրոցներ, ընդ որում՝ պետք է ասեմ, որ ծրագիրը բավական մեծ հաջողություններ է գրանցել: Այդ մասին Կառավարության նիստի ժամանակ ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:

«Մեր այս դասընթացն անցնող աշակերտները հաջողություն են գրանցում ԱԲ միջազգային օլիմպիադաներում. ունենք մեդալակիր երեխաներ: Մեր այս ծրագիրը բոլորովին վերջերս ԱՄՆ-ում կազմակերպված միջազգային մրցույթում մրցանակ ստացավ որպես կրթական նորարարության և ոլորտի կրթական դասընթացների հաջողված փորձ, և այդ իմաստով պետք է ասեմ, որ առանձին ԱԲ դասընթացի ուսուցման մասով Հայաստանի փորձը համարվում է այս պահին ուսանելի, հաջողված: Մենք նաև միջազգային հարթակներում ենք ծրագիրը ակտիվորեն ներկայացնում, բայց երկրորդ՝ ավելի կարևոր խնդիրը համարում եմ ԱԲ գրագիտության՝ համընդհանուր գրագիտության հարցը: Եվ սա մի հմտություն է, որը պետք է թե՛ մեր սովորողներին, և թե՛ նաև մեր աշխատակիցներին, այդ թվում՝ ուսուցիչ և ադմինիստրատիվ կազմը նկատի ունեմ: Մենք այս ուղղությամբ էլ աշխատում ենք: Հիմա մի համատեղ նախաձեռնություն ունենք, որը, հուսով եմ, սեպտեմբերից կմեկնարկենք: Այստեղ էլ Firebird-ի և OpenAI-ի հետ միասին ենք աշխատում, և սա մեզ պետք է հնարավորություն տա, որպեսզի արդեն այս գրագիտության ուղղությամբ, որը կօգնի թե՛ ուսուցիչներին գործիքակազմ ունենալ, կիրառել, թե՛ նաև մեր սովորողներին պատշաճ իրազեկել այդ ճանապարհով նույնպես առաջ գնալ»,- նշեց նա:

«Պետական բուհերում ԱԲ-ի դերը ու ադապտացումը պետք է քննարկենք»,- ասաց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: 

«Դրանք բարդ հարցեր են և չունեն միանշանակ լուծումներ, և այնպես չէ, որ որևէ լուծում կարող ենք համարել 100 տոկոսանոց, բայց որ այդ մասին պետք է շատ խոսել, շատ ուսումնասիրել և փորձել տարբեր մեթոդներ գտնել խնդրին առնչվելու՝ միանշանակ այդպես է: Եվ մեր բուհերը այդ քննարկման մաս են, և Firebird, OpenAI-ի հետ սպասվող համագործակցությունը առնչվում է նաև ԲՈՒՀ-երին: Ես կարծում եմ՝ բուհական կրթության լուրջ ռեֆորմի անհրաժեշտություն կա, և այդ անհրաժեշտությունը միայն Հայաստանում չէ, և պետք է կարողանանք դրան համընթաց գնալ»,- նշեց Ժաննա Անդրեասյանը: 

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդգծեց դպրոցներում ԱԲ փորձնական ծրագրի ընդայնման անհրաժեշտությունը:

Ժաննա Անդրեասյանն ասաց. «Այստեղ կարևոր է որ ընդլայնման տրամաբանության մեջ մենք որակի չափանիշները պահենք: Պետք է ասեմ, որ այստեղ բավականին մեծ ծավալի աշխատանք է արվում, այդ թվում՝ ուսուցիչների հետ, որոնք պետք է դասավանդեն: Այդ ուսուցիչներն անցնում են մեծածաալ վերապատրաստում, հետո՝ մենթորական ուղեկցում: Ինչ խոսք, մենք ունենք ավելի արագ անելու հարց, բայց ունենք նաև որակյալ արդյունքներ ունենալու հարց: Եթե մենք տեսնում ենք, որ որևէ դպրոց իրատեսորեն կարող է նույնպես հայտնվել այս ցանկում, ապա որևէ սահմանափակում չունենք այդ դպրոցների հետ աշխատելու: Պետք է ասեմ, որ բավականին մեծ ոգևորություն է առաջացնում նաև երեխաների շրջանում կրթությունը հենց ավագ դասարաններում շարունակելու: Մենք, բնականաբար, այդ ուղղությամբ ավելի ինտենսիվ կաշխատենք»: