ՌԴ ԱԳՆ-ն հերքել է Հայաստանի ընտրություններին միջամտության վերաբերյալ The Insider-ի հոդվածը
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հերքել է The Insider պարբերականի հրապարակումը Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրություններին ռուսական միջամտության, ՌԴ դիվանագետների կողմից Հայաստանում լրտեսական գործունեություն իրականացնելու վերաբերյալ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել՝ շեշտելով, որ այդ հրապարակումը կեղծ է, իսկ The Insider պարբերականին անվանել է «օտարերկրյա գործակալ, որը կատարում է իր արտասահմանյան կուրատորների պատվերները»։ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, թե «այդ հրապարակումը սադրանք է՝ միտված Ռուսաստանի դիվանագետների վրա հոգեբանական ճնշում գործադրելուն և ընտրություններից առաջ Հայաստանի հասարակության վախ սերմանելուն»։
Հայտարարության մեջ նշվում է, որ հրապարակման հեղինակները ՌԴ դիվանագիտական առաքելության ներկայացուցիչների կենսագրական տվյալները ներկայացնելուց թույլ են տվել փաստական բազմաթիվ սխալներ և անճշտություններ։
ՌԴ ԱԳՆ-ն հավելել է, թե The Insider-ի հրապարակած սքրինշոթերը հավաստի չեն՝ շեշտելով, թե պարբերականը չի կարողացել ներկայացնել որևէ համոզիչ փաստ՝ հրապարակման հավաստիությունը հաստատելու համար։
The Insider-ը մայիսի 19-ին ծավալուն հոդված էր հրապարակել՝ հունիսի 7-ին Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրություններում Ռուսաստանի հնարավոր ազդեցության, ՌԴ նախագահի վարչակազմում Հայաստանի ուղղությամբ տարվող աշխատանքների համակարգման և Երևան ուղարկված պատասխանատուների մասին:
«Մոլդովայում և Հունգարիայում վերջին անհաջողություններից հետո Կրեմլն իր ռեսուրսներն ուղղել է դեպի Հայաստան, որտեղ հունիսի 7-ին նախատեսված են խորհրդարանական ընտրություններ։ Կրեմլը հույս ունի կանխել գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հաղթանակը այն բանից հետո, երբ նա սկսել է խորացնել հարաբերությունները Եվրոպական միության և Միացյալ Նահանգների հետ։ The Insider-ը բացահայտել է, թե Ռուսաստանի նախագահի վարչակազմում ով է համակարգում հայկական ուղղությունը, Արտաքին հետախուզության ծառայության (СВР), Գլխավոր հետախուզական վարչության (ГРУ) և Անվտանգության դաշնային ծառայության (ФСБ) որ սպաներն են ուղարկվել Երևան ու թե ինչպես են հայաստանյան ընդդիմադիր թեկնածուները կապված Ռուսաստանի հատուկ ծառայությունների հետ»,-գրել էր պարբերականը՝ նշելով, որ գործընթացում ներգրավված են նաև ՀՀ-ում ՌԴ դեսպանության առաջին և երկրորդ քարտուղարները, ինչպես նաև Հայաստանում «Ռոսատոմ»-ի ներկայացուցիչը։


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում
ԱՄՆ դատարանը Ալյասկայում ընտրության վերաբերյալ մերժել է Թրամփի վարչակազմի հայցը