Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ապագա պարեկների պետական ամփոփիչ ստուգումները մեկնարկել են Hermès Birkin պայուսակը Փարիզում աճուրդի կհանվի Մադուրոն բանտում կարդում է Աստվածաշունչ և Ղուրան. NYT Թրամփը կասկածում է, որ դեմոկրատները նորից կփորձեն իրեն իմփիչմենթի ենթարկել Մարզերից ավտոմեքենաների մուտքը Երևան սահմանափակելու հարց օրակարգում չկա Հանսի Ֆլիկը ամփոփել է Իսպանիայի Լա լիգայի 12-րդ տուրի կենտրոնական հանդիպումը Նոր դերերի, իրագործվող երազանքների ու չսպառվող բեմական սիրո սկիզբ Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը Մանչեսթեր Յունայթեդը թարմացրել է մի շարք պատմական հակառեկորդներ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կազմավորման 5-րդ հոբելյանական տարեդարձը Վահան Բիչախչյանը դիպուկ հարվածով գրավել է մրցակցի դարպասը Վրաստանում հայտնաբերված՝ սպանության մեղադրանքով հետախուզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է Հայաստան

82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր երեխաների հետԱպագա պարեկների պետական ամփոփիչ ստուգումները մեկնարկել են Hermès Birkin պայուսակը Փարիզում աճուրդի կհանվի Մադուրոն բանտում կարդում է Աստվածաշունչ և Ղուրան. NYTԹրամփը կասկածում է, որ դեմոկրատները նորից կփորձեն իրեն իմփիչմենթի ենթարկելՄարզերից ավտոմեքենաների մուտքը Երևան սահմանափակելու հարց օրակարգում չկաՀանսի Ֆլիկը ամփոփել է Իսպանիայի Լա լիգայի 12-րդ տուրի կենտրոնական հանդիպումըՆոր դերերի, իրագործվող երազանքների ու չսպառվող բեմական սիրո սկիզբԾաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունըՄանչեսթեր Յունայթեդը թարմացրել է մի շարք պատմական հակառեկորդներՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կազմավորման 5-րդ հոբելյանական տարեդարձըՎահան Բիչախչյանը դիպուկ հարվածով գրավել է մրցակցի դարպասըՎրաստանում հայտնաբերված՝ սպանության մեղադրանքով հետախուզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է ՀայաստանՆոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներԵրևանում նախապատրաստվում են Հայաստան-Իրան միջկառավարական հանձնաժողովի նիստինԻրանն Ադրբեջանի դեսպանին կանչել է ԱԳՆՏնտեսական վիճակի բարելավմանը զուգահեռ ավտոմեքենաների թիվն ավելանալու էՎարչապետն ընդունել է Իրանի փոխնախագահի գլխավորած պատվիրակությանըԻսրայելի նոր կառավարությունը կձևավորի ընդդիմադիր «Յաշար» կուսակցության առաջնորդ Գադի ԱյզենկոտըԿոնգոյում մայիսից ի վեր ավելի քան 5 հազար մարդ է մահացել էբոլայիցԱյս տարի տրանսպորտի գնի բարձրացում չենք նախատեսում. Տիգրան Ավինյան800-ամյա Շնադից դղյակը վաճառքի է հանվել ընդամենը 1 եվրոյովՆԳ նախարարը, նախարարության և Ոստիկանության ղեկավար կազմը հարգանքի տուրք են մատուցել Ոստիկանության զորքերի զոհված ծառայողների հիշատակին (տեսանյութ)Մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման համար 2027-ի բյուջեով նախատեսվել է 2 մլրդ դրամԱրվեստանոց՝ սեփական գյուղում Ֆերմին Լոպեսը հաղթանակ պարգևելով իր թիմինԵրևանում վերջին տարիներին 45 մանկապարտեզ ենք սարքել. Տիգրան Ավինյանը՝ ՄանուկյանինՀայաստան–Իրան առևտրաշրջանառությունը վերջին տարիներին աճել է․ Մհեր Գրիգորյանն ընդունել է ՓուրմոհամմադիինԻրանն Ադրբեջանի դեսպանին կանչել է ԱԳՆ՝ երկրի 14 քաղաքացիների «պերսոնա նոն գրատա» հայտարարելու պատճառովՕդի ջերմաստիճանը կնվազի. առաջիկա օրերին սպասվում է առանց տեղումների եղանակԴեմոկրատները կքննարկեն Փիթ Հեգսեթի իմփիչմենթի մասին բանաձևըՆիկոլ Փաշինյանը նոյեմբերի 11-ին կմեկնի ԹուրքիաԻրանը վերականգնել է իր նավթային ենթակառուցվածքների 80%-ը ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածներից հետոԹուրքիայի Իզմիր քաղաքում պայթյուն է տեղի ունեցել մետալուրգիական գործարանում. Կան զոհերՌԴ-ում Ադրբեջանից ներկրված նռան խմբաքանակում կարանտինային վնասատու է հայտնաբերվելՆիդեռլանդներում ցույցի մասնակիցները պահանջում են պատժամիջոցներ ձեռնարկել Իսրայելի դեմԹաղման նպաստների կարգը չի փոխվի. նախարարԻ՞նչ փոփոխություններ են նախատեսվում Արցախից տեղահանվածների աջակցության ծրագրերումԿրակովի կրակոցների հեղինակը մահացել է հիվանդանոցումTRIPP-ի հետ կապված՝ բյուջետավորված գումար չունենքԿոռուպցիոն ռիսկերը կրում են իշխանական լծակներ ունեցողներըՖիորենտինա-Յուվենտուս հանդիպումն անցավ անզիջում պայքարում Շիրակի քրեական ոստիկանները թմրանյութով փաթեթներ տեղադրելիս ձերբակալել են 29-ամյա գյումրեցու (տեսանյութ)Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերըՄոլդովան հայտարարել է ռուսական գազ գնելուց ամբողջությամբ հրաժարվելու մասինԹուրք և ադրբեջանցի բռնցքամարտիկների մենամարտը վերածվել է զանգվածային ծեծկռտուքի (տեսանյութ)Երթևեկության կազմակերպման փոփոխություն Արմենակյան փողոցի և Սարալանջի պողոտայի խաչմերուկումԿան ազատությունից զրկված անձինք, ում հետ կապված ազատազրկման գործընթացը հարցեր է առաջացնումԱԺ ծեծկռտուքի գործով քրեական վարույթ է հարուցվելՊատճառները տարբեր են՝ սկսած ոչ կանոնադրային հարաբերությունների տրամաբանությունից
Հայաստան

Մարդու իրավունքները պետք է լինեն ցանկացած քաղաքական գործընթացի առաջնահերթություն

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը մայիսի 20-ին մասնակցել է ՀՀ խորհրդարանական ընտրական գործընթացների ժամանակ ատելության խոսքի և սեքսիզմի դեմ պայքարին նվիրված աշխատաժողովին և հանդես եկել բացման խոսքով, հայտնում են ՄԻՊ գրասենյակից: Իր ելույթում Պաշտպանն ընդգծել է, որ ընտրական գործընթացներում մարդու իրավունքների արժեքները հաճախ դուրս են մնում հանրային քննարկումների առանցքից, մինչդեռ ցանկացած քաղաքական գործընթացում դրանք պետք է լինեն առաջնահերթություն և գերակայություն։

«Սա կարող եք ընդունել որպես իմ կողմից արված պաշտոնական արձանագրում` Հայաստանում հանրային դերակատարները մարդու իրավունքների արժեքների շուրջ ընդհանրապես չունեն կոնսենսուս: Այս հանգամանքը համարում եմ երկրի իրավական անվտանգության տեսանկյունից ամենավտանգավոր երևույթներից մեկը»,- նշել է Անահիտ Մանասյանը։

Պաշտպանն ընդգծել է, որ նախընտրական ժամանակահատվածում հանրային խոսույթում շարունակում են լայն տարածում ունենալ գենդերային կարծրատիպերի վրա հիմնված վիրավորական և նվաստացուցիչ ձևակերպումները։

Անահիտ Մանասյանն ընդգծել է, որ Հայաստանում խտրական և սեքսիստական խոսքը հաճախ չի ընկալվում որպես խնդիր, քանի որ հասարակությունում խորապես արմատացած են կանանց և տղամարդկանց սոցիալական դերերի վերաբերյալ կարծրատիպերը։

Բազմաթիվ քաղաքական դերակատարների խոսույթում կարելի է նկատել քննարկվող կարծրատիպային խոսույթի տարբեր դրսևորումներ: Օրինակ` «Քեզ տղամարդու պես դրսևորի´ր», «Կին ես, քաղաքական գործընթացներին մասնակցելու փոխարեն գնա` երեխաներիդ խնամի´ր» և այլ համանման ձևակերպումներ:

Պաշտպանն ընդգծել է, որ չնայած պիտակավորող, խտրական, ատելության խոսքի վտանգավորությանը, քրեական պատասխանատվության կարող են հանգեցնել խոսքի բացառապես ամենավտանգավոր տեսակները և այս գործիքը պետք է չափազանց զգույշ կիրառվի: Ավելին, ատելության խոսքը պետք է կարողանալ տարբերակել խոսքի ազատության սահմանները խախտող խոսույթի մյուս տեսակներից, քանի որ դրանց հակազդման գործիքներն են նաև տարբեր։

Անահիտ Մանասյանն ընդգծել է, որ հատկապես հանրային գործընթացներում կանայք հաճախ թիրախավորվում են արտաքին տեսքի, անձնական կյանքի կամ ընտանեկան կարգավիճակի, երեխա ունենալ/չունենալու հանգամանքի և այլ համանման հիմքերով, իսկ նման խոսույթը հասարակության կողմից հաճախ նորմալիզացվում է։

Միաժամանակ, Մարդու իրավունքների պաշտպանը կարևորել է քաղաքական ուժերի և հանրային դերակատարների պատասխանատվությունը՝ ընդգծելով, որ հենց նրանց վարքագիծն ու հաղորդակցությունն են ձևավորում հանրային միջավայրը։

«Մենք պետք է ձևավորենք այնպիսի հանրային միջավայր, որտեղ ատելության խոսքի, սեքսիզմի և խտրական խոսույթի կիրառումը կլինի անընդունելի, իսկ քաղաքական ուժերի համար՝ ոչ թե շահավետ, այլ վտանգավոր»,– նշել է Պաշտպանը։

Անահիտ Մանասյանը նաև արձանագրել է, որ վերջին ընտրական գործընթացներում որոշ չափով նվազել է ազգային պատկանելության, գենդերային կարծրատիպերի և այլ խտրական դրսևորումների կիրառումը որպես պաշտոնական քաղաքական լոզունգ, ինչը պայմանավորել է մարդու իրավունքների ոլորտում գործող կառույցների, քաղաքացիական հասարակության և միջազգային գործընկերների հետևողական աշխատանքով։

Անահիտ Մանասյանը շնորհակալություն է հայտնել Եվրոպայի խորհրդին, Եվրոպական Միությանը, քաղաքացիական հասարակության կազմակերպություններին և պետական մարմինների այն ներկայացուցիչներին, որոնք հետևողական աշխատանք են իրականացնում ատելության խոսքի, սեքսիզմի և խտրականության դեմ պայքարի ուղղությամբ։

Միջոցառմանը բացման խոսքով են հանդես եկել նաև Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Մաքսիմ Լոնգանգեն, Եվրոպայի խորհրդի Երկրների համագործակցության բաժնի ղեկավար Անժելա Լոնգոն, Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության ներկայացուցիչ Վացլավ Շտերբան, ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ Արուսյակ Տերչանյանը:

Աշխատաժողովը նպատակ ուներ բարձրացնել Հայաստանում համապատասխան դերակատարների իրազեկվածությունը ընտրական գործընթացներում ատելության խոսքի, սեքսիզմի, խտրականության և անհանդուրժողականության դրսևորումների վերաբերյալ, ինչպես նաև խթանել ներառական և համերաշխ հանրային խոսույթի ձևավորումը։

Աշխատաժողովը կազմակերպվել է Եվրոպայի խորհրդի «Խոսքի և մամուլի ազատության և տեղեկատվության հասանելիության խթանումը Հայաստանում» և Հավասարության խթանումը և խտարականության բացառումը Հայաստանում» ծրագրերի շրջանակներում` Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության հետ համագործակցությամբ:

Ծրագրերը Եվրամիության և Եվրոպայի խորհրդի համատեղ «Գործընկերություն հանուն լավ կառավարման» ծրագային ձևաչափի մաս են կազմում, որը համաֆինանսավորում են Եվրոպական Միությունն ու Եվրոպայի Խորհուրդը, իրականացնում է Եվրոպայի Խորհուրդը։