Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ապագա պարեկների պետական ամփոփիչ ստուգումները մեկնարկել են Hermès Birkin պայուսակը Փարիզում աճուրդի կհանվի Մադուրոն բանտում կարդում է Աստվածաշունչ և Ղուրան. NYT Թրամփը կասկածում է, որ դեմոկրատները նորից կփորձեն իրեն իմփիչմենթի ենթարկել Մարզերից ավտոմեքենաների մուտքը Երևան սահմանափակելու հարց օրակարգում չկա Հանսի Ֆլիկը ամփոփել է Իսպանիայի Լա լիգայի 12-րդ տուրի կենտրոնական հանդիպումը Նոր դերերի, իրագործվող երազանքների ու չսպառվող բեմական սիրո սկիզբ Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը Մանչեսթեր Յունայթեդը թարմացրել է մի շարք պատմական հակառեկորդներ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կազմավորման 5-րդ հոբելյանական տարեդարձը Վահան Բիչախչյանը դիպուկ հարվածով գրավել է մրցակցի դարպասը Վրաստանում հայտնաբերված՝ սպանության մեղադրանքով հետախուզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է Հայաստան

82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր երեխաների հետԱպագա պարեկների պետական ամփոփիչ ստուգումները մեկնարկել են Hermès Birkin պայուսակը Փարիզում աճուրդի կհանվի Մադուրոն բանտում կարդում է Աստվածաշունչ և Ղուրան. NYTԹրամփը կասկածում է, որ դեմոկրատները նորից կփորձեն իրեն իմփիչմենթի ենթարկելՄարզերից ավտոմեքենաների մուտքը Երևան սահմանափակելու հարց օրակարգում չկաՀանսի Ֆլիկը ամփոփել է Իսպանիայի Լա լիգայի 12-րդ տուրի կենտրոնական հանդիպումըՆոր դերերի, իրագործվող երազանքների ու չսպառվող բեմական սիրո սկիզբԾաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունըՄանչեսթեր Յունայթեդը թարմացրել է մի շարք պատմական հակառեկորդներՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կազմավորման 5-րդ հոբելյանական տարեդարձըՎահան Բիչախչյանը դիպուկ հարվածով գրավել է մրցակցի դարպասըՎրաստանում հայտնաբերված՝ սպանության մեղադրանքով հետախուզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է ՀայաստանՆոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներԵրևանում նախապատրաստվում են Հայաստան-Իրան միջկառավարական հանձնաժողովի նիստինԻրանն Ադրբեջանի դեսպանին կանչել է ԱԳՆՏնտեսական վիճակի բարելավմանը զուգահեռ ավտոմեքենաների թիվն ավելանալու էՎարչապետն ընդունել է Իրանի փոխնախագահի գլխավորած պատվիրակությանըԻսրայելի նոր կառավարությունը կձևավորի ընդդիմադիր «Յաշար» կուսակցության առաջնորդ Գադի ԱյզենկոտըԿոնգոյում մայիսից ի վեր ավելի քան 5 հազար մարդ է մահացել էբոլայիցԱյս տարի տրանսպորտի գնի բարձրացում չենք նախատեսում. Տիգրան Ավինյան800-ամյա Շնադից դղյակը վաճառքի է հանվել ընդամենը 1 եվրոյովՆԳ նախարարը, նախարարության և Ոստիկանության ղեկավար կազմը հարգանքի տուրք են մատուցել Ոստիկանության զորքերի զոհված ծառայողների հիշատակին (տեսանյութ)Մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման համար 2027-ի բյուջեով նախատեսվել է 2 մլրդ դրամԱրվեստանոց՝ սեփական գյուղում Ֆերմին Լոպեսը հաղթանակ պարգևելով իր թիմինԵրևանում վերջին տարիներին 45 մանկապարտեզ ենք սարքել. Տիգրան Ավինյանը՝ ՄանուկյանինՀայաստան–Իրան առևտրաշրջանառությունը վերջին տարիներին աճել է․ Մհեր Գրիգորյանն ընդունել է ՓուրմոհամմադիինԻրանն Ադրբեջանի դեսպանին կանչել է ԱԳՆ՝ երկրի 14 քաղաքացիների «պերսոնա նոն գրատա» հայտարարելու պատճառովՕդի ջերմաստիճանը կնվազի. առաջիկա օրերին սպասվում է առանց տեղումների եղանակԴեմոկրատները կքննարկեն Փիթ Հեգսեթի իմփիչմենթի մասին բանաձևըՆիկոլ Փաշինյանը նոյեմբերի 11-ին կմեկնի ԹուրքիաԻրանը վերականգնել է իր նավթային ենթակառուցվածքների 80%-ը ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածներից հետոԹուրքիայի Իզմիր քաղաքում պայթյուն է տեղի ունեցել մետալուրգիական գործարանում. Կան զոհերՌԴ-ում Ադրբեջանից ներկրված նռան խմբաքանակում կարանտինային վնասատու է հայտնաբերվելՆիդեռլանդներում ցույցի մասնակիցները պահանջում են պատժամիջոցներ ձեռնարկել Իսրայելի դեմԹաղման նպաստների կարգը չի փոխվի. նախարարԻ՞նչ փոփոխություններ են նախատեսվում Արցախից տեղահանվածների աջակցության ծրագրերումԿրակովի կրակոցների հեղինակը մահացել է հիվանդանոցումTRIPP-ի հետ կապված՝ բյուջետավորված գումար չունենքԿոռուպցիոն ռիսկերը կրում են իշխանական լծակներ ունեցողներըՖիորենտինա-Յուվենտուս հանդիպումն անցավ անզիջում պայքարում Շիրակի քրեական ոստիկանները թմրանյութով փաթեթներ տեղադրելիս ձերբակալել են 29-ամյա գյումրեցու (տեսանյութ)Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերըՄոլդովան հայտարարել է ռուսական գազ գնելուց ամբողջությամբ հրաժարվելու մասինԹուրք և ադրբեջանցի բռնցքամարտիկների մենամարտը վերածվել է զանգվածային ծեծկռտուքի (տեսանյութ)Երթևեկության կազմակերպման փոփոխություն Արմենակյան փողոցի և Սարալանջի պողոտայի խաչմերուկումԿան ազատությունից զրկված անձինք, ում հետ կապված ազատազրկման գործընթացը հարցեր է առաջացնումԱԺ ծեծկռտուքի գործով քրեական վարույթ է հարուցվելՊատճառները տարբեր են՝ սկսած ոչ կանոնադրային հարաբերությունների տրամաբանությունից
Հայաստան

Հայկական տեխնոլոգիական մտքի թռիչքը. ի՞նչ կտեսնի այցելուն Rise 2026-ում

Հայկական տեխնոլոգիական ընկերությունների ներուժն ու հայրենական ռազմարդյունաբերության նորագույն մշակումները կներկայացվեն մեկ հարթակում։ Մարզահամերգային համալիրում հունիսի 3-ից 4-ը կանցկացվի Rise Powered by Silicon Mountains տեխնոլոգիական ցուցահանդես–ֆորումը։ Դրանում  կներկայացվեն ինժեներական և պաշտպանական այնպիսի լուծումներ, որոնց մի մասը դեռ փորձարկման փուլում է, մի մասն արդեն համալրել է զինանոցը։ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության աջակցությամբ անցկացվող միջոցառումը նպատակ ունի դառնալու ոլորտի առաջատարների մշտական հաբ։

Դրոններ, կապի միջոցներ, զրահապատ մեքենաներ ու պաշտպանական համակարգեր․ հունիսի 3-ից 4-ը Երևանում անցկացվելիք Rise Powered by Siliconn Mountains տեխնոլոգիական ցուցահանդեսում կներկայացվեն հայկական ինժեներական մտքի այն բոլոր գաղափարները, որոնք մշակվել և դարձել են վերջնական արտադրանք։

Հայաստանի կառավարությունը 60 մլն դրամ է տրամադրել Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միությանը միջոցառումը կազմակերպելու և անցկացնելու համար։

Ցուցահանդեսին նախորդելու է Մայիսի 28-ի զորահանդեսը։ Երկու իրադարձություններն էլ հայկական ռազմարդունաբերական արատադրանքը ներկայացնելու հնարավորություն են՝ ասում է ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը․

«Զորահանդեսում ցուցադրվելու են և միջազգային տարբեր գործընկերներից ռազմատեխնիկական գործակցության արդյունքում ՀՀ զինված ուժերում առկա տեխնիկան և հայրենական արտադրության այն տեխնիկան, որոնցով զինված ուժերը համալրված է։ Rise-ի շրջանակում նաև ցուցադրվելու են այնպիսի զինատեսակներ, որոնցով դեռ ԶՈւ-ն համալրված չէ։ Կցուցադրվեն տարատեսակն պրոդուկտներ,  ինժեներական լուծումներ, որոնք դիցուք փորձարկման, մշակման վերջին փուլում են կամ փորձարկման ընթացքում են։ Այս իմաստով որոշակի բազմազանություն միայն Rise-ն ապահովելու է»։

Անդրադառնալով Հայաստանից միլիոնավոր դոլարների հասնող հայկական արտադրության զենքի արտահանման մասին իր հայտարարությանը՝ նախարարն ասում է, որ առայժմ ընկերությունների անունները, ընդհանուր արժեքն ու արտահանման երկրները չի հրապարակի, քանի որ նման տվյալներ հրապարակելու համար կողմերը դեռ վերջնական համաձայնություն չունեն։

«Ռադիոլուր»-ի հարցին ևս, թե կոնկրետ ինչ զինատեսակներ են ցուցադրվելու, նախարարը պատասխանում է առանց փակագծեր բացելու, պարզապես առաջարկելով մասնակցել ցուցահանդեսին։

2019–ից Silicon Mountains տեխնոլոգիական հարթակը միավորում է ոլորտի առաջատարներին՝ ասում է ՏՀՏ գործատուների միության գործադիր տնօրենը։ Էդուարդ Մուսայելյանի խոսքով՝ այն փոքր ձևաչափի գագաթնաժողովից վերածվել է տարեկան 1․000-ից ավելի այցելու ունեցող խոշոր միջոցառման։ Այս տարի ցուցադրությունը, ըստ կազմակերպիչների, բացառիկ կլինի․

«Rise-ը ոչ միայն ռազմաարդյունաբերությանը կամ պաշտպանական արդյունաբերությանն է վերաբերում, այլ վերաբերում է ճարտարագիտական, նորարարությունների և կիբերանվտանգության ոլորտում մեր վերջին ձեռքբերումներին։ Այս ամենինչը համակցելով մենք ուզեցել ենք նաև ցույց տանք ֆիզիկապես, թե ինչերի է ունակ հայկական միտքը»։

ՏՀՏ գործատուների միության գործադիր տնօրենի խոսքով՝ ցուցադրության մասնակիցները հնարավորություն կունենան տեսնելու և, այսպես ասենք, «շոշափելու» հայ ինժեներական մտքի արդյունքները։

Ցուցադրությանը զուգահեռ անցկացվելու է ֆորում՝ պանելային երեք քննարկումներով՝ կիբեռանվտանգություն, պաշտպանական արդյունաբերություն և ինժեներական լուծումներ թեմաներով։

«40–ից ավելի ընկերություն է մասնակցելու, որոնց մի մասն այդ պաշտպանական համակարգերն են ներկայացնելու, մի մասը նաև հետաքրքիր մոտեցում ունեն, որ ներգրավենք երիտասարդներին և փորձելու ենք հենց տեղում հունիսի 3-ին և 4-ին իրականացնենք սիմուլացիոն որոշակի գործողություններ, դասընթացներ, որ երիտասարդները գան տեղում միանգամից, օրինակ փորձեն դրոն քշել։ Այսինքն` անօդաչու սարքեր կառավարեն, դասընթացների մասնակցեն, խաղարկությունների մասնակցեն, որ հետագայում ավելի կատարելագործվեն»։

ՏՀՏ գործատուների միության տնօրենի փոխանցմամբ՝ միջոցառման շրջանակում գործելու է հատուկ՝ «բիզնեսը բիզնեսի համար» գոտի՝ նախատեսված գործարար հանդիպումների համար։ Կազմակերպիչների նպատակն է Rise ցուցահանեսը դարձնել ոչ թե տարին մեկ անգամ  անցկացվող միջոցառում, այլ շարունակական  գործակցության հարթակ, որտեղ գործնական  կապեր կհաստատվեն ու մասշտաբային նախագծեր կծնվեն։

armradio.am