Տեղաշարժման դժվարություն ունեցող քաղաքացիների համար՝ պատգամավորների հետ շփման նոր գործիք
ՀՀ ԱԺ պատգամավոր Զարուհի Բաթոյանի հեղինակած ««Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին», ««ՀՀ Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթի հիմնական նպատակը տեղաշարժման դժվարություններ ունեցող քաղաքացիների՝ պատգամավորների մոտ ընդունելության հասանելիության ապահովումն է՝ սահմանելով նաև տեսակապի միջոցով ընդունելության հնարավորություն: Այս մասին տեղեկացնում են ԱԺ մամուլի ծառայությունից:
Հիմնական զեկուցողի խոսքով՝ գործող կարգավորումներով պատգամավորներն ունեն ընդունելության օրեր և պարբերաբար քաղաքացիներ են ընդունում: Իհարկե, քաղաքացիները նախընտրում են անձամբ մասնակցել այդ ընդունելություններին, սակայն կան դեպքեր, երբ օբյեկտիվ պատճառներով չեն կարողանում ֆիզիկապես ներկայանալ»,- նշել է պատգամավորը: Զարուհի Բաթոյանն ընդգծել է, որ նախագիծը մշակվել է նաև քաղաքացիների առաջարկների հիման վրա՝ ապահովելու համար տեսակապի միջոցով ընդունելության կազմակերպման հնարավորություն:
Նշվել է, որ հնարավորությունը պարտադիր պայման չի լինելու:
Հարակից զեկուցող ՀՀ ԱԺ պատգամավոր Ալխաս Ղազարյանի խոսքով՝ տեխնոլոգիաների զարգացման այս դարում նման նախագիծը սպասված է: Նշվել է, որ նախագիծը բավականին երկար և մանրամասն քննարվել է, ձևակերպումները հստակեցվել և շրջանակները նեղացվել են:
«Կարծում եմ՝ հետագա գործընթացում Ազգային ժողովի աշխատակազմը կսահմանի անհրաժեշտ ընթացակարգերը՝ ինչ փաստաթղթեր պետք է ներկայացվեն՝ հաստատելու համար, որ քաղաքացին ունի տեղաշարժման դժվարություններ: Այդպիսով կբացառվեն հնարավոր չարաշահումները և անորոշությունները»,- ասել է նա:
Պատգամավորն ընդգծել է, որ քաղաքացիների հետ հանդիպումները, յուրաքանչյուր պատգամավորի առաջնային պարտականություններից են: Առաջարկվող կարգավորումը լրացուցիչ հնարավորություն կստեղծի, որպեսզի որևէ քաղաքացի՝ իր ֆիզիկական սահմանափակումների պատճառով, զրկված չլինի պատգամավորի հետ շփվելու հնարավորությունից:
Կառավարությունը նախագծին տվել է դրական եզրակացություն: ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Գևորգ Քոչարյանի՝ խոսքով ներկայացվող նախաձեռնությամբ սահմանվում է լրացուցիչ գործիք, որը հնարավորություն կտա որոշակի խոցելի իրավիճակում գտնվող քաղաքացիներին պատշաճ կերպով իրացնել իրենց իրավունքները, մասնավորապես՝ Ազգային ժողովի պատգամավորների հետ շփման տեսանկյունից: Ըստ նրա՝ նախագիծը նաև պատգամավորներին է տալիս լրացուցիչ հնարավորություն՝ իրենց գործառույթների իրականացման համար կիրառելու նոր գործիքակազմ:
Օրենսդրական փաթեթը ստացել է դրական եզրակացություն:
Հարցը քննարկվել է ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի մայիսի 18-ին հրավիրված նիստում:


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում
ԱՄՆ դատարանը Ալյասկայում ընտրության վերաբերյալ մերժել է Թրամփի վարչակազմի հայցը