«Ռեալում» շատ խորը ճգնաժամ է
Մադրիդի «Ռեալում» կամ շատ խորը ճգնաժամ է կամ էլ ֆուտբոլիստներն, ակումբն իրենց տարօրինակ խաղով ինչ որ բան են հասկացնում:
«Ռեալն» այս անգամ մրցակցի դաշտում 2:2 հաշվով ավարտեց հանդիպումը «Սելտայի» հետ: Մադրիդցիները հաջողացրին առաջինը գոլ բաց թողնել, բայց մի քանի րոպեում հաշիվը դարձրին 2:1, բայց հետո այնքան անհավես էին խաղում, կարծես ամեն ինչ անում էին, որ դաշտի տերերը հավասարեցնեն հաշիվը:
«Սելտան» նույնիսկ 11 մետրոնոցի իրավունք ստացավ, բայց չկարողացավ հավասարեցնել հաշիվը, բայց 81-րդ րոպեին «Ռեալի» պաշտպաններն ամեն ինչ արեցին, որ Գոմեսը հաշիվը դարձնի 2:2:
Իսկ հետո «Ռեալը» կրկին նետվեց առաջ, անգամ շատ մոտ էր հաշիվը հավասարեցնելուն, բայց մրցավարը նույնիսկ երեք րոպե չավելացրեց եւ արագ ավարտեց հանդիպումը:
«Բարսելոնան» իր հերթին հերթական սպասված հաղթանակը տարավ, ինչը մեկ անգամ եւս վկայում է, որ այլեւս որեւէ մեկը ոչ կասկածում, ոչ էլ պայքարում է չեմպիոնի կոչման համար:
Այս տարի մենք ականատեսն ենք ամենաձանձրալի առաջնության: Այսպես լինում է, երբ քաղաքականությունն այսքան կոպիտ է խառնվում ֆուտբոլին:
«Ռեալը» 32 միավորով չորրորդն է եւ 16 միավորով հետ է մնում «Բարսելոնայից», բայց մեկ խաղ ավելի քիչ է անցկացրել:
Top-News.am


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Առաջին նոր երգ` հարսանիքից հետո
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Z համաշխարհային պատերազմը վերադառնում է
Դեպի Երևան․ ինչպե՞ս (տեսանյութ)
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
Ջերմ ողջույններ Սյունիքի դարպասներից․ Կլաուդիա Բուշը ԵՄ դեսպանների հետ ուղևորվել է Հայաստանի ամենահա...