Կարեն Կարապետյանը վստահ է՝ հայ-վրացական հարաբերությունները որակական նոր մակարդակի կհասնեն
Վարչապետ Կարեն Կարապետյանը Սուրբ ծնունդի առիթով շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլիին եւ Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւին:
Հայաստանի կառավարության լրատվական վարչության տեղեկացմամբ՝ Գեորգի Կվիրիկաշվիլիին հղած ուղերձում մասնավորապես ասվում է. «Վստահ եմ, որ համատեղ ջանքերի շնորհիվ մեզ կհաջողվի ամրապնդել հայ-վրացական դարավոր բարեկամական հարաբերությունների դինամիկ զարգացումը՝ երկուստեք հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում մեր փոխգործակցությունը բարձրացնելով որակական նոր մակարդակի»:
Դմիտրի Մեդվեդեւին հղած ուղերձում էլ վարչապետը նշել է. «Համոզված եմ, որ համատեղ ջանքերով մենք կշարունակենք մեր ներդաշնակ փոխգործակցությունը ինչպես երկկողմ ձեւաչափով, այնպես էլ՝ բազմակողմ եւ ինտեգրացիոն միավորումների շրջանակներում՝ ի շահ մեր ժողովուրդների եւ երկրների զարգացման ու բարօրության»:
Լուրեր Հայաստանից - NEWS.am


















































ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)
Ազգերի լիգա. Հայաստան – Կիպրոս հանդիպումն ավարտվեց 1:1 հաշվով
Հաղթենք դիաբետը միասին
ՔԿ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժինը նոր ղեկավար ունի
Ոչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)
Այո՛, դա պարտություն կլինի, անկասկած
Փաշինյանն ու Ալիևը Դուբլինում քննարկել են խաղաղության օրակարգն ու TRIPP-ի իրականացման ընթացքը․ նոր մ...
Թուրքիայում ռազմական ուղղաթիռի կործանման հետևանքով 4 զինծառայող է մահացել
Շախմատիստ Նարե Իսախանյանը դարձել է Եվրոպայի փոխչեմպիոն
ՌԴ-ն և Ուկրաինան համաձայնել են հետագա բանակցություններում ներգրավել եվրոպացիներին. Ջարեդ Քուշներ