Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ապագա պարեկների պետական ամփոփիչ ստուգումները մեկնարկել են Hermès Birkin պայուսակը Փարիզում աճուրդի կհանվի Մադուրոն բանտում կարդում է Աստվածաշունչ և Ղուրան. NYT Թրամփը կասկածում է, որ դեմոկրատները նորից կփորձեն իրեն իմփիչմենթի ենթարկել Մարզերից ավտոմեքենաների մուտքը Երևան սահմանափակելու հարց օրակարգում չկա Հանսի Ֆլիկը ամփոփել է Իսպանիայի Լա լիգայի 12-րդ տուրի կենտրոնական հանդիպումը Նոր դերերի, իրագործվող երազանքների ու չսպառվող բեմական սիրո սկիզբ Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը Մանչեսթեր Յունայթեդը թարմացրել է մի շարք պատմական հակառեկորդներ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կազմավորման 5-րդ հոբելյանական տարեդարձը Վահան Բիչախչյանը դիպուկ հարվածով գրավել է մրցակցի դարպասը Վրաստանում հայտնաբերված՝ սպանության մեղադրանքով հետախուզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է Հայաստան

82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր երեխաների հետԱպագա պարեկների պետական ամփոփիչ ստուգումները մեկնարկել են Hermès Birkin պայուսակը Փարիզում աճուրդի կհանվի Մադուրոն բանտում կարդում է Աստվածաշունչ և Ղուրան. NYTԹրամփը կասկածում է, որ դեմոկրատները նորից կփորձեն իրեն իմփիչմենթի ենթարկելՄարզերից ավտոմեքենաների մուտքը Երևան սահմանափակելու հարց օրակարգում չկաՀանսի Ֆլիկը ամփոփել է Իսպանիայի Լա լիգայի 12-րդ տուրի կենտրոնական հանդիպումըՆոր դերերի, իրագործվող երազանքների ու չսպառվող բեմական սիրո սկիզբԾաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունըՄանչեսթեր Յունայթեդը թարմացրել է մի շարք պատմական հակառեկորդներՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կազմավորման 5-րդ հոբելյանական տարեդարձըՎահան Բիչախչյանը դիպուկ հարվածով գրավել է մրցակցի դարպասըՎրաստանում հայտնաբերված՝ սպանության մեղադրանքով հետախուզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է ՀայաստանՆոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներԵրևանում նախապատրաստվում են Հայաստան-Իրան միջկառավարական հանձնաժողովի նիստինԻրանն Ադրբեջանի դեսպանին կանչել է ԱԳՆՏնտեսական վիճակի բարելավմանը զուգահեռ ավտոմեքենաների թիվն ավելանալու էՎարչապետն ընդունել է Իրանի փոխնախագահի գլխավորած պատվիրակությանըԻսրայելի նոր կառավարությունը կձևավորի ընդդիմադիր «Յաշար» կուսակցության առաջնորդ Գադի ԱյզենկոտըԿոնգոյում մայիսից ի վեր ավելի քան 5 հազար մարդ է մահացել էբոլայիցԱյս տարի տրանսպորտի գնի բարձրացում չենք նախատեսում. Տիգրան Ավինյան800-ամյա Շնադից դղյակը վաճառքի է հանվել ընդամենը 1 եվրոյովՆԳ նախարարը, նախարարության և Ոստիկանության ղեկավար կազմը հարգանքի տուրք են մատուցել Ոստիկանության զորքերի զոհված ծառայողների հիշատակին (տեսանյութ)Մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման համար 2027-ի բյուջեով նախատեսվել է 2 մլրդ դրամԱրվեստանոց՝ սեփական գյուղում Ֆերմին Լոպեսը հաղթանակ պարգևելով իր թիմինԵրևանում վերջին տարիներին 45 մանկապարտեզ ենք սարքել. Տիգրան Ավինյանը՝ ՄանուկյանինՀայաստան–Իրան առևտրաշրջանառությունը վերջին տարիներին աճել է․ Մհեր Գրիգորյանն ընդունել է ՓուրմոհամմադիինԻրանն Ադրբեջանի դեսպանին կանչել է ԱԳՆ՝ երկրի 14 քաղաքացիների «պերսոնա նոն գրատա» հայտարարելու պատճառովՕդի ջերմաստիճանը կնվազի. առաջիկա օրերին սպասվում է առանց տեղումների եղանակԴեմոկրատները կքննարկեն Փիթ Հեգսեթի իմփիչմենթի մասին բանաձևըՆիկոլ Փաշինյանը նոյեմբերի 11-ին կմեկնի ԹուրքիաԻրանը վերականգնել է իր նավթային ենթակառուցվածքների 80%-ը ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածներից հետոԹուրքիայի Իզմիր քաղաքում պայթյուն է տեղի ունեցել մետալուրգիական գործարանում. Կան զոհերՌԴ-ում Ադրբեջանից ներկրված նռան խմբաքանակում կարանտինային վնասատու է հայտնաբերվելՆիդեռլանդներում ցույցի մասնակիցները պահանջում են պատժամիջոցներ ձեռնարկել Իսրայելի դեմԹաղման նպաստների կարգը չի փոխվի. նախարարԻ՞նչ փոփոխություններ են նախատեսվում Արցախից տեղահանվածների աջակցության ծրագրերումԿրակովի կրակոցների հեղինակը մահացել է հիվանդանոցումTRIPP-ի հետ կապված՝ բյուջետավորված գումար չունենքԿոռուպցիոն ռիսկերը կրում են իշխանական լծակներ ունեցողներըՖիորենտինա-Յուվենտուս հանդիպումն անցավ անզիջում պայքարում Շիրակի քրեական ոստիկանները թմրանյութով փաթեթներ տեղադրելիս ձերբակալել են 29-ամյա գյումրեցու (տեսանյութ)Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերըՄոլդովան հայտարարել է ռուսական գազ գնելուց ամբողջությամբ հրաժարվելու մասինԹուրք և ադրբեջանցի բռնցքամարտիկների մենամարտը վերածվել է զանգվածային ծեծկռտուքի (տեսանյութ)Երթևեկության կազմակերպման փոփոխություն Արմենակյան փողոցի և Սարալանջի պողոտայի խաչմերուկումԿան ազատությունից զրկված անձինք, ում հետ կապված ազատազրկման գործընթացը հարցեր է առաջացնումԱԺ ծեծկռտուքի գործով քրեական վարույթ է հարուցվելՊատճառները տարբեր են՝ սկսած ոչ կանոնադրային հարաբերությունների տրամաբանությունից
Հայաստան

Ընտրակաշառքի կասկածի դեպքում գաղտնալսման և բնակարանների ներքին դիտման իրավունք

Իրավապահ կառույցները մարտի վերջից պարբերաբար  ներկայացնում են  քննությամբ և փաստական տվյալներով ձեռք բերված ապացույցներ կաշառքի և ընտրական շրջանում բարեգործության արգելքի խախտման դեպքերի վերաբերյալ։ Ապացույցները ներկայացվում են գաղտնի ձայնագրությունների միջոցով։ 2021 թվականին փոփոխված Քրեական օրենսգիրքը նոր կարգավորումներ է նախատեսել ընտրական տարբեր խախտումների համար, որոնց մանրամասներից  քաղաքացիները հաճախ տեղյակ չեն ու չգիտեն, որ ընտրակաշառք վերցնելը նույնպես  քրեական հանցագործություն է, որը պատժվում է ազատազրկմամբ։ Շատերը չգիտեն նաև, որ ընտրակաշառքի կասկածի դեպքում իրավապահ մարմինները կարող են ոչ միայն գաղտնալսում, այլ նաև բնակարանների ներքին դիտում անցկացնել։   

Մեկ տասնյակի հասնող գաղտնի ձայնագրություններ Արմավիրի, Շիրակի, Սյունիքի, Արարատի մարզերից և Երևանից հրապարակել է միայն Հակակոռուպցիոն կոմիտեն՝ ներկայացնելով փաստական տվյալներ կաշառքի և ընտրական շրջանում բարեգործության արգելքի խախտման դեպքերի վերաբերյալ։ Դրանցից վերջինը հրապարակվել է մայիսի 13–ին։ Ներկայացնում ենք հատված Հակակոռուպցիոն կոմիտեի հրապարակած գաղտնի ձայնագրությունից։

Տարբեր դրվագներով ձերբակալվածների թիվն այս պահին ամփոփված չէ, բայց իրավապահ համակարգը՝ հանձին գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի, զգուշացրել է, որ առաջիկա ընտրություններում փորձ է արվելու բացառելու ընտրակաշառքի գործոնը․

«Բոլոր այն փաստաբաններին, որոնք կխոստանան, որ նույնիսկ դատապարտման դեպքում գուցե պայմանական դատապարտում լինի, զգուշացնում եմ, որ մեր քաղաքացիները չհավատան։ Որովհետև Վճռաբեկ դատարանը բոլորովին վերջերս նմանատիպ կաշառքի մի գործով, բավարարելով գլխավոր դատախազի բողոքն, արձանագրել է, որ նմանատիպ գործերով պայմանական դատապարտում չի կիրառվում։ Վճռաբեկ դատարանը շատ հազվադեպ է անդրադառնում պատժի վերաբերյալ հարցերին, բայց սա հանրային վտանգավորություն ունեցող այն արարքն է, որին Վճռաբեկ դատարանը հարկ է համարել անդրադառնալ։ Կարելի է արձանագրել հստակ, որ ցանկացած փորձ` խեղաթյուրելու մարդու ազատ կամարտահայտությունը հանդիպելու է իրավական կոշտ հակազդեցության, այդ թվում` ռեալ ազատազրկման ձևով»։  

Եթե նախկինում Քրեական օրենսգիրքը պատասխանատվություն էր սահմանում կաշառք տվողի և առաջարկողի համար, ապա 2021 թվականից սահմանված կարգավորումներով՝ պատասխանատու են թե՛ կաշառք տվողը, թե՛ վերցնողը և անգամ միջնորդը։ Բավական բարձր պատժաչափ է սահմանված բոլորի համար՝ ասում է նախկին պատգամավոր, «Հանուն հավասար իրավունքների» կենտրոնի ղեկավար Գայանե Աբրահամյանը․

«Քրեական հանցագործության գիտակցումը ընդհանրապես չկա, հատկապես, երբ մարդիկ ավելի հակված են, կարծես թե, ներգրավվելու այս հանցագործության մեջ որպես ընտրակաշառք վերցնող։ Միշտ եղել է ընտրակաշառքը քրեական հանցագործության տեսակ տալու դեպքում, բայց հիմա Քրեական օրենսգրքի 218 և 219–ը հոդվածներով ոչ միայն ընտրակաշառք տալը, խոստանալը, առաջարկելն է քրեական հանցագործություն և պատժվում է մինչև 8 տարի ազատազրկմամբ, այլ նաև ընտրակաշառք վերցնելը, ստանալն է քրեական հանցագործություն և պատժվում է մինչև 7 տարի ազատազրկմամբ։ Ավելին ասեմ․ անգամ միջնորդություն անելն է քրեական հանցագործություն և պատժվում է մինչև 5 տարի ազատազրկմամբ։ Ընդ որում այդ ընտրակաշառքը միայն զուտ գումար առաջարկելը չէ, այդտեղ կարող են մտնել խոստումներ` պաշտոնի խոստում աշխատանքի վերաբերյալ, խոստում ինչ֊–ր գույք տալու կամ ինչ–որ գործընթացում առավելություն»։

Աբրահամյանը հարկ է համարում նաև զգուշացնելու, որ ընտրակաշառքի կասկածի դեպքում իրավապահ մարմինները կարող են ստանալ իրավունք ոչ միայն գաղտնալսման, այլ նաև բնակարանների ներքին դիտման համար։  

Ի դեպ, մամուլում շրջանառվում է տեղեկություն, թե ընտրակաշառքի գործի հետ կապ ունեն գործող որոշ համայնքապետեր։ Մամուլում շրջանառվել են Սիսիան խոշորացված համայնքի Աշոտավան, Սառնակունք և Շաղատ վարչական շրջանների ղեկավարների անունները։ Թեև այս գործով նրանք խուսափում են պարզաբանումներից, բայց մամուլում հրապարակված նյութերի համաձայն՝ հաստատել են, որ կանչվել են Հակակոռուպցիոն կոմիտե, ունեն վկայի կարգավիճակ։

Ըստ Ընտրական օրենսգրքի՝ եթե նախընտրական քարոզչության կամ քվեարկության ժամանակ տեղի են ունեցել խախտումներ, այդ թվում՝ ընտրակաշառքի դեպքեր, որոնք կարող էին ազդել ընտրությունների արդյունքների վրա, ապա դրանք  կարող են անվավեր ճանաչվել:

Ընտրակաշառքի փաստը հաստատում են իրավապահ մարմինները, օրինակ՝ Հակակոռուպցիոն կոմիտեն՝ ձայնագրությունների, փաստաթղթերի և վկայությունների միջոցով: Լուծումները տարբեր են՝ քաղաքական ուժի գրանցումն անվավեր ճանաչելուց մինչև ընտրությունների արդյունքների չեղարկում։ ԸՕ–ում այս դեպքերի համար սահմանված են տարբեր ընթացակարգեր և լուծումներ՝ կախված դեպքերի քանակից և ժամկետից։  

Մեկ այլ ընտրախախտման մասին ահազանգում է «Ականատես» դիտորդական առաքելությունը։ Խոսքն այս դեպքում քարոզարշավի մեջ անչափահասների ներգրավման դեպքերի մասին է։

Թերևս այս փաստերը հաշվի առնելով՝  քարոզարշավի 6–րդ օրը Կենտրոնական ընտրական հանձնաժողովը քաղաքական միավորներին հիշեցնում և հորդորում է քարոզչությունն անցկացնել բացառապես օրենքի շրջանակում։