Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավորները շնորհավորել են հայերին Սուրբ Ծնունդի առթիվ
Թուրքիայի խորհրդարանի 3 կուսակցությունների հայ պատգամավորները շնորհավորել են հայերին Սուրբ Ծնունդի կապակցությամբ։
Ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» (CHP) կուսակցության հայ կին պատգամավոր Սելինա Դողանը Twitter-ի իր էջում հայերենով եւ թուրքերենով շնորհավորել է Սուրբ Ծնունդը։
«Խաղաղ աշխարհ ունենալու երազանքով շնորհավորում եմ Սուրբ Ծնունդը»,-սոցցանցում գրել է քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» (HDP) կուսակցության հայ պատգամավոր Կարո Փայլանը։
Իսկ Էրդողանի ղեկավարած «Արդարություն եւ զարգացում» կուսակցության հայ պատգամավոր Մարգար Եսայանը գրել է․ «Քրիստոս ծնավ եւ հայտնեցավ։ Մեզ եւ ձեզ մեծ ավետիս։ Շնորհավորում եմ բոլոր հայերի Սուրբ Ծնունդը, թող լինի խաղաղություն եւ կայունություն»։


















































ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)
Ազգերի լիգա. Հայաստան – Կիպրոս հանդիպումն ավարտվեց 1:1 հաշվով
Հաղթենք դիաբետը միասին
ՔԿ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժինը նոր ղեկավար ունի
Ոչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)
Այո՛, դա պարտություն կլինի, անկասկած
Փաշինյանն ու Ալիևը Դուբլինում քննարկել են խաղաղության օրակարգն ու TRIPP-ի իրականացման ընթացքը․ նոր մ...
Թուրքիայում ռազմական ուղղաթիռի կործանման հետևանքով 4 զինծառայող է մահացել
Շախմատիստ Նարե Իսախանյանը դարձել է Եվրոպայի փոխչեմպիոն
ՌԴ-ն և Ուկրաինան համաձայնել են հետագա բանակցություններում ներգրավել եվրոպացիներին. Ջարեդ Քուշներ