Տիտղոսի համար պայքարում թիմը կմրցի Լոնդոնի «Արսենալի» հետ
Ֆրանսիական ՊՍԺ-ն Չեմպիոնների լիգայի 2025/2026 մրցաշրջանի կիսաեզրափակչի պատասխան խաղում ոչ-ոքի (1:1) խաղաց Մյունխենի «Բավարիայի» հետ և դուրս եկավ եզրափակիչ՝ երկու հանդիպումների ընդհանուր՝ 6:5 հաշվի շնորհիվ:
Այդ խաղում ֆրանսիացի հարձակվող Ուսման Դեմբելեի խփած գոլն օգնեց փարիզցիներին ընդհուպ մոտենալ գլխավոր եվրագավաթի մեկ խաղարկության ընթացքում խփած գոլերի քանակով բոլոր ժամանակների ռեկորդին։
Ինչպես հայտնում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը, Հին աշխարհամասի գլխավոր մրցաշարի ընթացիկ խաղարկությունում Լուիս Էնրիկեի գլխավորած թիմն արդեն հասցրել է խփել 44 գոլ 16 խաղում:
Սա Չեմպիոնների լիգայի մեկ խաղարկության պատմության մեջ երկրորդ լավագույն արդյունքն է բոլոր թիմերի շրջանում։ Ավելի շատ գոլ հեղինակել է միայն կատալոնական «Բարսելոնան» 1999/2000 մրցաշրջանում՝ 45 գոլ։ Հատկանշական է, որ այն ժամանակ կատալոնացիներից նույնպես պահանջվել է 16 հանդիպում այդ ցուցանիշին հասնելու համար։
Նշենք, որ փարիզյան ակումբի ողջ պատմության մեջ սա Չեմպիոնների լիգայի երրորդ եզրափակիչն է։ Տիտղոսի համար պայքարում թիմը կմրցի Լոնդոնի «Արսենալի» հետ: Վճռորոշ հանդիպումը կկայանա մայիսի 30-ին՝ Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում։


















































Պատմական հանդիպում՝ Սպիտակ տան Օվալաձև գրասենյակում․ հայ հոգևոր առաջնորդներն ու ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը ա...
70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Ծաղկունքում հարյուրավոր գլուխ ոչխարներ են անկել
Երբ փորձում էինք փնտրել ուրիշ տեղ, զենքի մատակարարման շուկաները փակ էին մեզ համար
Արհեստական բանականության միջազգային օլիմպիադայում հաջողությամբ հանդես եկած հայ դպրոցականները ներկայա...
ՆԳՆ ոստիկանության գվարդիայի ծառայողները կանխել են հետագա զարգացումները
Նիագարան կլուսավորվի Հայաստանի Հանրապետության դրոշի գույներով, Օտտավայի քաղաքապետարանի առջև կծածանվի...
Սիրո անունը Հայաստան է
Մեկնարկում է բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը․ Հայաստանն այսօր ունի 4 ներկայացուցիչ
Մեր դպրոցներում չպետք է հնչեն բաներ, որոնք հակասում են իրական Հայաստանի գաղափարախոսությանը. Փաշինյան