Հայտնաբերվել է 414 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
Ապրիլի 27-ից մայիսի 4-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 4618 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 103 ավտոմեքենա։
Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ 153 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 98 անձ։ Հայտնաբերվել է հաշվառման համարանիշի հետ կապված՝ 18, չամրակապված վարելու՝ 520, առանց մանկական նստատեղի՝ քարսիթի՝ 41, վարելու ընթացքում ծխելու՝ 536, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 223, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 131 և 1535 այլ իրավախախտում։ 113 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 117-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 108-ը՝ լուսարձակների անսարքությամբ, 28-ը՝ թաղանթապատված դիմապակիով և կողային ապակիներով։ 5 վարորդ տուգանվել է վարելիս նվագարկչի՝ ստանդարտին չհամապատասխանող լրացուցիչ ուժեղացուցիչներ օգտագործելու համար։ Բացի այդ, տարբեր կասկածանքներով ձերբակալվել ու Համայնքային ոստիկանության բաժիններ է տարվել 60 անձ։
Նույն ժամանակահատվածում մարզերում պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 16124 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 249 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ սթափ 261 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 429, կեղծ վարորդական վկայականով երթևեկող՝ 5 անձ։ Հայտնաբերվել է նաև հաշվառման համարանիշի հետ կապված՝ 100, չամրակապված վարելու՝ 4121, առանց մանկական նստատեղի՝ քարսիթի՝ 339, վարելու ընթացքում ծխելու՝ 798, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 713, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 163, արագության գերազանցման՝ 2833 և 4634 այլ իրավախախտում։ 287 ավտոմեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 876-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 332-ը՝ լուսարձակների անսարքությամբ, 142-ը՝ թաղանթապատված դիմապակիով և կողային ապակիներով։ 11 վարորդ տուգանվել է վարելիս նվագարկչի՝ ստանդարտին չհամապատասխանող լրացուցիչ ուժեղացուցիչներ օգտագործելու համար։ Բացի այդ, տարբեր կասկածանքով ձերբակալվել ու Համայնքային ոստիկանության տարածքային բաժիններ է տարվել 42 անձ։


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում
ԱՄՆ դատարանը Ալյասկայում ընտրության վերաբերյալ մերժել է Թրամփի վարչակազմի հայցը