«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի նկատմամբ խափանման միջոց կիրառվել է կալանքը
Հակակոռուպցիոն կոմիտեից հայտնում են, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով նախօրեին ձերբակալված 3 անձի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը։
Ավելի վաղ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից հայտնել էին, որ փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության անունից հանդես եկող մի խումբ անձինք հունիսի 7-ին կայանալիք ԱԺ ընտրությունների ընթացքում հիշյալ կուսակցության օգտին քվեարկելու պայմանով մի շարք քաղաքացիների, այդ թվում՝ քողարկված եղանակով, տվել են ընտրակաշառք:
«Ուժեղ Հայաստան» կուսակցության անունից հանդես եկող անձը ՀՀ նախագահի համապատասխան հրամանագրով ԱԺ հերթական ընտրություն նշանակված լինելու պայմաններում խախտել է նաև ընտրության ժամանակ բարեգործության արգելքը: Տեղեկություններ են ստացվել հանրահավաքներին մասնակցելու նպատակով քաղաքացիներին նյութապես շահագրգռելու վերաբերյալ:


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
ԱՄՆ դատարանը Ալյասկայում ընտրության վերաբերյալ մերժել է Թրամփի վարչակազմի հայցը
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում