Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Կարևոր է, որ Իրաքը կազմալուծի զինված ահաբեկչական խմբավորումները Թուրքիան և ԱՄՆ-ն աջակցում են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին. Ֆիդան Էրդողանը կոչ է արել վերացնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամների վետոյի իրավունքը «Սուրբ Հովհաննես» մատուռ բարձրացող սարալանջին քաղաքացին վնասել է ոտքը Ինֆանտինոն առաջարկել է ՖԻՖԱ-ի կառավարման անկախ վերանայում  «Աղի լիճ» կոչվող տարածքում բարեկարգման աշխատանքներ են. քաղաքապետի խոսնակ Սա անազնիվ լուսաբանմամբ զբաղվող մարդկանց հատուկ հասանելիություն տրամադրելու հրաժարումն է Լատվիան բարդ մրցակից է՝ շատ բարձրահասակ ֆուտբոլիստներով Սարգիս Սարգսյանը Սամարղանդում լավագույն արդյունքն է գրանցել Պետությունից խաբեությամբ ավելի քան 1.5 միլիարդ դրամ հափշտակելու փորձ է բացահայտվել (տեսանյութ) Երեւանի եւ Գոլդեն Փելիս հյուրանոցի միջեւ հողի վաճառքի պայմանագիրը Վերաքննիչ դատարանը անվավեր է ճանաչել Թուրքիայի կենտրոնում աշակերտը կրակ է բացել իր դասընկերների ուղղությամբ

Կարևոր է, որ Իրաքը կազմալուծի զինված ահաբեկչական խմբավորումներըԹուրքիան և ԱՄՆ-ն աջակցում են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին. ՖիդանԷրդողանը կոչ է արել վերացնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամների վետոյի իրավունքը«Սուրբ Հովհաննես» մատուռ բարձրացող սարալանջին քաղաքացին վնասել է ոտքըԻնֆանտինոն առաջարկել է ՖԻՖԱ-ի կառավարման անկախ վերանայում «Աղի լիճ» կոչվող տարածքում բարեկարգման աշխատանքներ են. քաղաքապետի խոսնակՍա անազնիվ լուսաբանմամբ զբաղվող մարդկանց հատուկ հասանելիություն տրամադրելու հրաժարումն էԼատվիան բարդ մրցակից է՝ շատ բարձրահասակ ֆուտբոլիստներովՍարգիս Սարգսյանը Սամարղանդում լավագույն արդյունքն է գրանցելՊետությունից խաբեությամբ ավելի քան 1.5 միլիարդ դրամ հափշտակելու փորձ է բացահայտվել (տեսանյութ)Երեւանի եւ Գոլդեն Փելիս հյուրանոցի միջեւ հողի վաճառքի պայմանագիրը Վերաքննիչ դատարանը անվավեր է ճանաչել Թուրքիայի կենտրոնում աշակերտը կրակ է բացել իր դասընկերների ուղղությամբG7-ի երկրներն Իրանից պահանջել են դադարեցնել հութիներին զինելն ու աջակցելըԻ՞նչ է թաքցնում Կիրանցի Սուրբ Առաքելոց վանական համալիրը (տեսանյութ)ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում Էմանուել Մակրոնը հանդիպել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետՀարավային Կորեան ԱՄՆ-ին կոչ է արել մեղմացնել Հյուսիսային Կորեայի դեմ պատժամիջոցներըԻրանում հանդիսավորությամբ նշվել է Հայաստանի Անկախության տոնըJMSN-ը գալիս է Երևան Ռուսաստանում ոչ բոլորն են աջակցում այն ամենին, ինչ հիմա տեղի է ունենում Թրամփը որոշել է ձեռնպահ մնալ հութիների դեմ ԱՄՆ-ի գործողությունից․ CBS NewsՄիկրոչիպեր արտադրողների բաժնետոմսերն աճել ենԱՄՆ-ը նախատեսում է վերականգնել Գրենլանդիայի հարավում գտնվող նախկին ռազմական բազանՍպիտակ տունը գործարկել է Trump TV-նՀՀ անկախության տոնին նվիրված համերգը՝ Հանրապետության հրապարակում (տեսանյութ)Հունաստանի մի շարք քաղաքների հասարակական շինություններ լուսավորվել են ՀՀ դրոշի գույներով գույներովՀայաստանի շախմատի հավաքականները հաղթանակներ են գրանցելՓոխվում է Գերմանիայի քաղաքական քարտեզը Թբիլիսիի հեռուստաաշտարակը լուսավորվել է Հայաստանի Հանրապետության դրոշի գույներովԱռանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպԲեռլինի Թանգարանային կղզին Հայաստանի պատմության թանգարանում»ԱՄՆ նախագահական խմբի մաս կազմող հեռուստաալիքները բոյկոտել են ԹրամփինՄադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանըԵՄ-ն առայժմ համաձայնության չի հասել ռուս միլիարդատերերի նկատմամբ պատժամիջոցները հանելու հարցումՎարչապետ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնում է ԱՄՆՄի շարք հասցեներում այսօր էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)Ընթանում է Գարեգին Բ-ի և 6 եպիսկոպոսի գործով դատական նիստըՍյունիքի մարզի քրեական ոստիկանները Սիսիան քաղաքի բնակիչների տանը ապօրինի զենք-զինամթերք և թմրամիջոց են հայտնաբերելՍիրո անունը Հայաստան էՀակակոռուպցիոն դատարանում շարունակվել է «Մարտի 1»-ի գործով դատավարությունըԴմիտրի Գունկոն ցանկանում է կրկին աշխատել ՀայաստանումՀորմուզի նեղուցում տրանսպորտային և տարանցիկ իրավիճակը շարունակում է մնալ բարդՎթարային աշխատանքներով պայմանավորված  ս.թ սեպտեմբերի 18-ին մի շարք հասցեներում ջուր չի լինիԴատախազի միջնորդագրի արդյունքում ապամոնտաժվել է Գագիկ Ծառուկյանի կողմից ապօրինի կառուցված Սևանի առանձնատան պարիսպըԱռողջապահության նախարարությունը՝ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակի մասինՀրաձգություն է տեղի ունեցել Ֆիլիպինների դպրոցներից մեկումՖիզիկական կենսաբանության ոլորտում հետազոտություններ են իրականացվումՌուսաստանը հետ է մնում տեխնոլոգիական և տնտեսական մրցակցությունիցToyota գործարանների ավտոմատացման համար կարող է անհրաժեշտ լինել մոտ 400 հազար ռոբոտԻռլանդիան չի մասնակցի 2027 թվականին կայանալիք «Եվրատեսիլ» երգի մրցույթին
Հայաստան

Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ուղերձը Ամանորի առթիվ

Սիրելի բարեպաշտ ժողովուրդ ի հայրենիս և ի սփյուռս,

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից տարեմուտի տոնական բերկրությամբ ողջունում ենք ձեզ և բերում Հայրապետական Մեր օրհնությունը:

Մեր սրտերն այս պահին լի են բարի ակնկալիքներով, առ Տերն աղոթքով և Տիրոջ պարգևների հայցով: Բոլորիս մաղթանքն ու ցանկությունն է, որ նոր տարում ձեռքբերումներն ու ուրախությունները բազմապատկվեն, մտահոգությունները փարատվեն, զորանա մեր հայրենիքը, ամուր լինեն մեր ընտանիքները, բարօր ու ապահով ապրի աշխարհասփյուռ մեր ժողովուրդը: Նվիրական այսպիսի զգացումներով ենք քայլ կատարում ամանորի սեմից ներս՝ անդրադառնալով նաև անցնող տարվան:

2017 թվականին մեր ժողովուրդը ջանք ու աշխատանք գործադրեց հաղթահարելու իր կյանքի խնդիրները, բարօրության և առաջընթացի մեջ հաստատելու մեր երկիրը: Աշխատավոր, մտավորական, գործարար, պետական գործիչ, ամեն ոք իր ասպարեզում՝ ջանք գործադրեց իր նպաստը բերելու մեր ժողովրդի առաջընթացին: Հայրենյաց սահմանները քաջությամբ պաշտպանեցին մեր բանակի խիզախ զինվորները՝ երաշխավորները մեր ժողովրդի խաղաղ ու ստեղծագործ կյանքի: Հոգևոր-եկեղեցական մեր անդաստանը նույնպես արդյունավորվեց եկեղեցականների բարի ծառայությամբ, մեր ժողովրդի զավակների հավատավոր ընթացքով ու եկեղեցանվեր ձեռնարկներով: Տիրոջ ողորմությամբ դժվարությունները մեզ չընկճեցին, իսկ ձեռքբերումներով առավել հուսադրվեցինք: Մեր ժողովրդին կորով ու գործելու եռանդ պարգևեցին մեր երկրի, ազգի, մեր երեխաների հանդեպ սերը, լուսավոր գալիք կերտելու մեր իղձերն ու տեսլականը:

Եկող 2018 թվականին մենք տոնելու ենք 100-ամյակը Հայաստանի առաջին Հանրապետության հաստատման և մայիսյան հերոսամարտերի: Մեկդարյա այս ժամանակաշրջանում մեր ժողովուրդը ազգային կյանքի բարձրացման մեծ ճանապարհ է անցել: Այդ տասնամյակները, բազում դժվարություններով հանդերձ, եղան պետականաշինության, հայրենակերտումի, գիտության, կրթության, մեր մշակույթի զարգացման, ի սփյուռս աշխարհի ազգային կյանքի կազմակերպման, առաջընթացի ու վերազարթոնքի տարիներ:

2018 թ., սիրելիներ, դիմավորենք կարևորելով մեր ժողովրդի ձեռքբերումները, դիմավորենք նաև նախանձախնդրությամբ՝ առավել ու առավել ջանքեր բերելու հանուն մեր հայրենիքի շենացման ու զորացման, ազգային մեր իղձերի մարմնավորման: Որպես Քրիստոսի հավատարիմ ժողովուրդ, որպես պետություն ունեցող ազգ՝ պատասխանատվությամբ, միմյանց հանդեպ սիրով և Աստծո օրհնությունը հայցելով մեր գործերին՝ շարունակենք ծառայել պետական, ազգային ու հոգևոր մեր կյանքի առաջընթացին: Տարեմուտի այս պահին նորովի է հնչում առաքյալի պատվերը. «Իմաստությամբ վարվեցեք… օգտագործելով ժամանակը» (Կող. Դ 5): Մեր կյանքի ժամանակը արժևորենք իրականացնելով մեր հոգու երազները՝ մեր հայրենիքի փառքի և մեր ժողովրդի երջանկության համար:

Սիրելիներ, կիսենք միմյանց հետ տարեմուտի ուրախությունը, զորանանք հույսով ու լավատեսությամբ: Օգնենք կարոտյալներին, ձեռք մեկնենք միայնակ ու անօգնական մարդկանց, մեր զավակներից բացի խնդություն պարգևենք խնամքի կարոտ երեխաներին: Սատար ու զորակից լինենք հայոց բանակին: Թող ամուր լինի մեր բանակը, հավատքով ամուր՝ մեր ժողովուրդը: Աղոթում ենք աշխարհի խաղաղության համար: Խաղաղություն ու բարօրություն ենք մաղթում հայրենի մեր երկրին, նոր ձեռքբերումներ՝ հայրենի իշխանություններին և մեր ժողովրդին՝ ի Հայաստան, Արցախ և ի Սփյուռս: Թող Աստված` պարգևատուն ու առատացնողը ամեն բարիքների, օրհնի մեր երկիրն ու ժողովրդին՝ Սուրբ Ծննդյան շնորհները հեղելով մեր կյանքին:

Շնորհավոր նոր տարի£