Մոուրինիոյին հանգիստ չի տալիս Հենրիխ Մխիթարյանը
Անգլիայի Պրեմիեր լիգայի քսանմեկերորդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդն» ընդունեց «Սաութհեմփթոնին» եւ բավարարվեց 0:0 հաշվով:
Այս անգամ Հենրիխ Մխիթարյանը խաղադաշտում հայտնվեց խաղի հենց սկզբից, բայց երկրորդ խաղակեսի 65-րդ րոպեին Մոուրինիոն նրան փոխարինեց Մարսիալով: Եթե մինչ այս փոփոխությունը Մխիթարյանը ակտիվություն էր մտցնում դաշտի տերերի խաղում, ապա հետո մանկունյանցիների խաղը ավելի խամրեց:
Իհարկե, Մխիթարյանն իր ամենալավ խաղը չխաղաց, բայց ամենալավն էր դաշտի տերերի կազմում, բայց չգիտես ինչու, Մոուրինիոն որոշեց փոխարինել հենց նրան:
Հարկ է նշել, որ արդեն 14-րդ րոպեին վնասվածք ստացավ եւ դաշտը լքեց Լուկակուն, որին փոխարինեց Ռեշվորդը, որը հայտնի է նրանով, որ երբեք Հենրիխ Մխիթարյանին փոխանցում չի կատարում:
Այսպիսով, երրորդ անընդմեջ ոչ ոքիից հետո «Մանչեսթեր յունայթեդն» արդեն երրորդն է՝ երկրորդ տեղը զիջելով «Չելսիին»:
Top-News.am


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Առաջին նոր երգ` հարսանիքից հետո
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Z համաշխարհային պատերազմը վերադառնում է
Դեպի Երևան․ ինչպե՞ս (տեսանյութ)
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
Ջերմ ողջույններ Սյունիքի դարպասներից․ Կլաուդիա Բուշը ԵՄ դեսպանների հետ ուղևորվել է Հայաստանի ամենահա...