Օգտակար սովորություններ, որոնց հետևում են ամենահարուստ մարդիկ (լուսանկարներ)
Այս կյանքում իրենց ուղին գտած միլիոնատերերն ունեն ընդհանուր սովորություններ, որոնց հետևելու դեպքում հնարավոր է՝ ձեր կյանքում էլ ինչ-որ դրական փոփոխություններ ու տեղաշարժեր լինեն, գրում է AdMe.Ru-ն՝ ներկայացնելով հարուստների օգտակար սովորությունները:
Սպորտ
Նրանք աշխատում են օրական գոնե կես ժամ տրամադրել ֆիզիկական վարժություններին, քանի որ դա ոչ միայն օգտակար է առողջությանը, այլև պայծառացնում է միտքը: Օրինակ՝ տևական ժամանակ աշխարհի ամենահարուստ մարդու տիտղոսը կրած Բիլ Գեյթսը դեռ մանկուց զբաղվել է թենիսով:

Ընթերցանություն
Հարուստները, որպես կանոն, ազատ ժամանակ գրեթե չունեն ու անընդհատ զբաղված են: Ուստի՝ նրանք գիրք են ընթերցում ոչ թե հաճույքի, այլ նոր գիտելիքների համար: Շատ հաճախ նրանք ընտրում են մասնագիտացված գրականություն կամ էլ հաջողության հասած մարդկանց կենսագրական գրքերը:

Սեփական ոճը
Բազմաթիվ ֆինանսապես ապահովված մարդիկ ունեն սեփական ոճն ու անընդհատ կրում են գրեթե միևնույն հագուստը: Օրինակ՝ Facebook-ի հիմնադիր-ղեկավար Մարկ Ցուկերբերգը, որը մշտապես մոխրագույն շապիկ ու ջինսեր է կրում, բացատրել է, որ մինիմալիստական ոճով է հագնվում, որպեսզի իրեն չծանրաբեռնի այլ մտքերով:

Գումարի տնտեսում
Հարուստները գիտեն՝ ինչպես գումար տնտեսել: Նրանք միշտ սթափ են, գիտեն՝ որքան գումար կա իրենց բանկային քարտին, հաշվարկում են բոլոր ծախսերն ու եկամուտները:

Հանրային տրանսպորտ
Արդեն կայացած հարուստները չեն սիրում իրենց ունեցվածքն ի ցույց դնել: Իրականում նրանցից շատերն առանց կաշկանդվելու օգտվում են հանրային տրանսպորտից, ոտքով կամ հեծանիվով են աշխատանքի գնում: Սակայն այս երևույթն ավելի հատուկ է արևմտյան երկրներին:

Վաղ արթնանալ
Բոլոր հարուստները վաղ են արթնանում: Նրանք նախընտրում են նախքան աշխատանքային օրվա մեկնարկն արդեն որոշակի գործեր արած լինել:

Մեդիտացիա
Լարված աշխատանքային օրվա սթրեսն ու հոգնածությունը հանելու համար հարուստները մեդիտացիա են անում: Այն ոչ միայն հանգստացնում է մարմինը, այլև օգնում է հավաքել մտքերը:

Հեռուստացույցի սահմանափակ դիտում
Հարուստները բավական քիչ են հեռուստացույց դիտում՝ նախընտրելով ազատ ժամանակն ավելի արդյունավետ բաների վրա ծախսել:

Ժամանակի ծրագրում
Հարուստները լավ գիտեն, որ կորցրած փողերը կարելի է հետ բերել, իսկ ժամանակը՝ ոչ: Ուստի՝ նրանք նախապես ծրագրում են ոչ միայն գալիք օրվա կամ շաբաթվա, այլ ամսվա ու տարվա կտրվածքով գործերը: Միլիոնատերերը կազմում են գործերի ցանկն ու ամեն օր իրենց առջև որոշակի նպատակներ դնում: Օրինակ՝ Սթիվ Ջոբսը պնդում էր, որ միայն ժամանակի ծրագրման, նպատակասլացության ու համբերատարության շնորհիվ են մարդիկ հասնում հաջողության:


















































