Մոուրինյո. Լուկակուն հոգնել է
«Մանչեսթեր Յունայթեդի» պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն թիմի 24-ամյա բելգիացի հարձակվող Ռոմելու Լուկակուի անհաջող խաղը նախորդ մի քանի հանդիպումներում պայմանավորել է կուտակված հոգնածությամբ:
«Լուկակուն հոգնել է: Ֆիզիկապես նա շատ հզոր է, բայց նա մեքենա չէ: Ես պետք է շնորհակալ լինեմ Լուկակուին, որն անցկացրել է 20 հանդիպում՝ 90 րոպե յուրաքանչյուրը:
Կենտրոնական պաշտպանի կամ կիսապաշտպանությունում ֆուտբոլիստը կարող է վերահսկել էներգիայի ծախսը, իսկ հարձակվողը՝ ոչ: Նա, իսկապես, հանգստի կարիք ունի: Բայց նա հրաշալի խաղացող է եւ ոչ մի դժգոհություն չունեմ»,- Մոուրինյոյի խոսքը մեջբերում է ակումբի մամուլի ծառայությունը:
Ընթացիկ մրցաշրջանում Լուկակուն բոլոր մրցաշարերում մասնակցել է 29 հանդիպման, խփել է15 գոլ, կատարել 4 գոլային փոխանցում:


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Առաջին նոր երգ` հարսանիքից հետո
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Z համաշխարհային պատերազմը վերադառնում է
Դեպի Երևան․ ինչպե՞ս (տեսանյութ)
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
Ջերմ ողջույններ Սյունիքի դարպասներից․ Կլաուդիա Բուշը ԵՄ դեսպանների հետ ուղևորվել է Հայաստանի ամենահա...