Հայտնաբերվել է 393 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
Ապրիլի 13-ից 20-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 4701 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 165 ավտոմեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ 176 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 114 անձ։
Հայտնաբերվել է հաշվառման համարանիշի հետ կապված՝ 30, չամրակապված վարելու՝ 673, առանց մանկական նստատեղի՝ քարսիթի՝ 32, վարելու ընթացքում ծխելու՝ 527, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 247, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 193 և 1871 այլ իրավախախտում։ 116 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 144-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 66-ը՝ լուսարձակների անսարքությամբ, 56-ը՝ թաղանթապատված դիմապակիով և կողային ապակիներով։ Բացի այդ, տարբեր կասկածանքներով ձերբակալվել ու Համայնքային ոստիկանության բաժիններ է տարվել 70 անձ։
Նույն ժամանակահատվածում մարզերում պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 15075 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 250 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ սթափ 217 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 386, կեղծ վարորդական վկայականով երթևեկող՝ 2 անձ։ Հայտնաբերվել է նաև հաշվառման համարանիշի հետ կապված՝ 76, չամրակապված վարելու՝ 3667, առանց մանկական նստատեղի՝ քարսիթի՝ 357, վարելու ընթացքում ծխելու՝ 633, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 767, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 65, արագության գերազանցման՝ 2545 և 4832 այլ իրավախախտում։ 262 ավտոմեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 737-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 459-ը՝ լուսարձակների անսարքությամբ, 142-ը՝ թաղանթապատված դիմապակիով և կողային ապակիներով։ 7 վարորդ տուգանվել է վարելիս նվագարկչի՝ ստանդարտին չհամապատասխանող լրացուցիչ ուժեղացուցիչներ օգտագործելու համար։ Բացի այդ, տարբեր կասկածանքով ձերբակալվել ու Համայնքային ոստիկանության տարածքային բաժիններ է տարվել 63 անձ։


















































Այդ հայտարարությունները օգտակար չեն խաղաղության համատեքստում
Հայաստանի անկախության 35-ամյակին նվիրված գլխավոր համերգը՝ Հանրապետության հրապարակում (տեսանյութ)
Հաջորդ տարի SpaceX-ը տիեզերք կուղարկի Nvidia GB200 NVL72 արհեստական բանականությամբ համակարգիչներ
Էդգարիկը ոչ մի բարոյական իրավունք չունի․․․ (տեսանյութ)
Երգչուհի Սելին Դիոնը Փարիզում կայացած համերգի ժամանակ հուզվել է
Իջևանի անտառտնտեսության տարածքում հայտնաբերվել է ապօրինի փայտանյութով բեռնված մեքենա
KIDS Act օրենսդրական նախաձեռնությունը սահմանում է նվազագույն տարիքային շեմ
Պեսկովը հայտարարել է նավթի շուկայում իրավիճակի կտրուկ վատթարացման մասին
Օգտագործեք միայն համայնքի տրամադրած կամ շշալցված ջուր. Ավանեսյանը՝ Ծավի բնակիչներին
Էթնա հրաբխի ժայթքման պատճառով Կատանիա քաղաքի օդանավակայանը չվերթներ չի իրականացնում