10 ակումբներ, որոնք հետաքրքրված են Հենրիխ Մխիթարյանով
«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի շուրջ ստեղծված իրավիճակին հետեւում են մի շարք ակումբներ:
Daily Star-ի համաձայն՝ Հայաստանի հավաքականի 28-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են 10 ակումբներ, որոնցից չորսը ներկայացնում են Անգլիայի Պրեմյեր լիգան: Խոսքը Լոնդոնի «Տոտենհեմի», «Արսենալի», «Վեստ Հեմի», լիվերպուլյան «Էվերտոնի», իսպանական «Վալենսիայի», «Սեւիլիայի» ու Մադրիդի «Աթլետիկոյի», իտալական «Ինտերի» ու «Միալնի» եւ նրա նախորդ ակումբ Դորտմունդի «Բորուսիայի» մասին է:
Հիշեցնենք, որ վերջին շրջանում Հենրիխ Մխիթարյանի հազվադեպ է խաղալու հնարավորություն ստանում անգլիական ակումբում: Ավելի վաղ «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հայտարարել էր, որ ձմռանն անգլիական ակումբը կփորձի վաճառել հայ կիսապաշտպանին։ Մխիթարյանի տրանսֆերային արժեքը մանչեսթերցիները գնահատում են 35 միլիոն ֆունտ ստերլինգ։
2016-ին միանալով «Մանչեսթեր Յունայթեդին»՝ Հենրիխ Մխիթարյանը մասնակցել է 61 հանդիպման, խփել 13 գոլ եւ կատարել 11 արդյունավետ փոխանցում։


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Առաջին նոր երգ` հարսանիքից հետո
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Z համաշխարհային պատերազմը վերադառնում է
Դեպի Երևան․ ինչպե՞ս (տեսանյութ)
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
Ջերմ ողջույններ Սյունիքի դարպասներից․ Կլաուդիա Բուշը ԵՄ դեսպանների հետ ուղևորվել է Հայաստանի ամենահա...