Ավազակային հարձակում Կիեւյան փողոցում․ երեք հոգով հարձակվել ու խլել են iPhone-ը
Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն դեկտեմբերի 27-ին ժամը 22։50-ին ահազանգ է ստացվել մի քաղաքացուց, որը հայտնում էր, որ Կիեւյան փողոցում 3 անձիք հարձակվել եւ ծեծում են մի քաղաքացու։ Ապա ժամը 23։10-ին ահազանգ էր ստացվել «Արմենիա» բժշկական կենտրոնից, որ «աջ բազկի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ Կիեւյան փողոցից իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։
Ոստիկանությունից հայտնեցին, որ դեպքը տեղի է ունեցել Կիեւյան փողոցի 4/2 շենքի հարակից տարածքում․ որտեղ երեք անձինք ծեծի են ենթարկել 39-ամյա Ռուսլան Գանջալյանին՝ նրանից խլելով iPhone 6 մոդելի հեռախոսը եւ նրան դանակով բազուկի շրջանում վնասվածքներ պատճառելով։
Դեպքի մանրամասները պարզվում են, կատարվում է նախաքննություն։


















































ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)
Ազգերի լիգա. Հայաստան – Կիպրոս հանդիպումն ավարտվեց 1:1 հաշվով
Հաղթենք դիաբետը միասին
ՔԿ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժինը նոր ղեկավար ունի
Ոչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)
Այո՛, դա պարտություն կլինի, անկասկած
Փաշինյանն ու Ալիևը Դուբլինում քննարկել են խաղաղության օրակարգն ու TRIPP-ի իրականացման ընթացքը․ նոր մ...
Թուրքիայում ռազմական ուղղաթիռի կործանման հետևանքով 4 զինծառայող է մահացել
Շախմատիստ Նարե Իսախանյանը դարձել է Եվրոպայի փոխչեմպիոն
ՌԴ-ն և Ուկրաինան համաձայնել են հետագա բանակցություններում ներգրավել եվրոպացիներին. Ջարեդ Քուշներ