Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ Կառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ ԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումը Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել Ոստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներ Փակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. Ջաբարով Ժաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարները Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան առաքումները շարունակվում են Հրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումը Էրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համար

Ես չեմ ուզում հիմա բանակցել. ԹրամփԱնցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվելԻրանն ԱՄՆ-ին մեղադրում է փոխըմբռնման հուշագիրը խախտելու համարԱռաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազիՀութիները նախազգուշացրել են ավիաընկերություններին հեռու մնալ Սաուդյան Արաբիայի երկնքիցԿառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածելՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելուԵրևանում շատ բարձր մակարդակի են մատուցողներին ներկայացվող պահանջները. ՓաշինյանԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումըԿենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված էՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներՔննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորություններըԻրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազայինՏեղի է ունեցել Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 23-րդ կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունըԹեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ ԱրաղչիԾովի հատակին ոսկու «գանձարան» են գտելՈստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներՓակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. ՋաբարովԺաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարներըԱդրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան առաքումները շարունակվում ենՀրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումըԷրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համարԻնչպես են գայլերը գյուղի բանուկ մասում հարձակվել գյուղացիների վրաՀրաժարվել եմ պատգամավորի մանդատից և շարունակելու եմ իմ գործունեությունը՝ որպես Վայոց ձորի մարզպետ. Վահագն ԱրսենյանՓրկարարները Խաչաղբյուր գետից դուրս են բերել քաղաքացու դինՍաուդյան Արաբիան ընդհատում է ֆինանսական փոխանցումները ԱՄԷ. FTՌոմիկ Մխիթարյանը դադարեցնում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի պաշտոնավարումըԱրարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացըԴավիթ Առուշանյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատիցՔաղաքապետարանը պարզաբանել է Գագիկ Ծառուկյանի կենդանիների տեղափոխման շուրջ շահարկումներըԹուրքիան որոշել է չմասնակցել ՆԱՏՕ-ի Պաշտպանության, անվտանգության և կայունության բանկի (DSRB) հիմնադրմանըԱշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 15,6 հա մակերեսով հողատարածքՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջակցման ծրագիրԱրևմտյան առաջնորդները պետք է ուժեղ ճնշում գործադրեն Ռուսաստանի վրա. Չեխիայի նախագահՔոնոր Մակգրեգորը 5 տարվա դադարից հետո վերադառնում է պրոֆեսիոնալ սպորտԿասեցվել է «Մարտին սթար»-ի բրիկետ վանիլային պաղպաղակի գործունեությունըԷնթոնի Հոփքինսը 88 տարեկանում թողարկել է իր դեբյուտային սինգլըՀՀ կառավարությունն առողջության ապահովագրության համակարգի շրջանակում վերջին 6 ամսում 97 մլրդ 4 մլն դրամ է ուղղել քաղաքացիների առողջական խնդիրների լուծմանըԿրեմլը մեկնաբանել է Թուրքիայի կողմից Ս-400-ների հնարավոր վաճառքի մասին տեղեկություններըԻնչի՞ց են մահանում Հայաստանում․ մահացության հիմնական պատճառները՝ նոր վիճակագրությամբՀՀ-ում էբոլայի հիվանդության դեպքեր չեն արձանագրվել. ՀՎԿԱԿՊուտինն էքսպանսիա կսկսի դեպի Բելառուս, Վրաստան և Հայաստան. ՍահակաշվիլիԱնգլիայի հավաքականի կիսապաշտպան Դեկլան Ռայսը մեկուսացվել է թիմիցՄԻՊ ներկայացուցիչները «Գորիս» ՔԿՀ-ում ծանոթացել են ազատությունից զրկված անձանց պահման պայմաններինՍտամբուլում Սկյուտարի հայկական գերեզմանոցը հարձակման է ենթարկվելԴամասկոսում իրականացված ահաբեկչական հարձակումների համար պատասխանատու է «Իսլամական պետության» հետ կապված բջիջըՀայաստանի քաղաքային փողոցների շուրջ 79 տոկոսը բարեկարգված էՄեկ օրում բացահայտվել է 168 հանցագործություն. ՆԳՆԲասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը դուրս է եկել կիսաեզրափակիչ
Հայաստան

Բժշկի վարպետությունը կյանքեր է փրկում. Արամյանց ԲԿ-ում բարդ դեպքերը լուծում ունեն

Մասնագիտական լուրջ ավանդույթներ ունեցող Արամյանց բժշկական կենտրոնի մասնագետների աշխատանքի սկզբունքն է՝ երբեք չմերժել պացիենտին, եթե անգամ պետք է կատարել ռիսկային ու շատ բարդ վիրահատություն: Պացիենտը երբեք անելանելի դրության մեջ իրեն չպետք է զգա ու ապաքինման հույսը չպետք է կորցնի: Ու երբ քո գործի պրոֆեսիոնալն ես ու կարողանում ես ռիսկերը ճիշտ գնահատել, չես վախենում վերցնել պատասխանատվություն՝ օգնելու անգամ ծանր վիճակում գտնվող պացիենտին, ով իր առողջությունը ու կյանքը վստահում է քեզ:
Օրերս Արամյանց բժշկական կենտրոնի բժիշկներ ընդհանուր վիրաբույժ, պրոֆեսոր Սասունի Խաչատուրի Գրիգորյանի ղեկավարությամբ, կատարել են երկու շատ բարդ վիրահատություններ, որոնք իրականացնելու համար մեծ վարպետություն ու համարձակություն էր անհրաժեշտ:
Հեռացվեց 8 կգ կշռող հսկայական փայծաղը, լուծվեց աղիքային անանցանելիությունը
57-ամյա Մովսես Հակոբյանի մոտ հայտնաբերվել էր լիմֆոլեյկոզ(արյան քաղցկեղի ծանր տեսակներից), ու նաև երկար ժամանակ է՝ բուժում էր ստանում Մոսկվայում: Ունենալով պրոգերսիվ և ագրեսիվ ընթացք՝ հիվանդությունը խորացել և հանգեցրել էր արյան կազմի զգալի շեղումների, ինչը բերել էր մի շարք բարդությունների առաջացմանը: Մասնավորապես հիվանդի մոտ առկա էր ընդհանուր հյուծվածություն, արտահայտված անեմիա, փայծաղը զգալիորեն մեծանալով՝ զբաղեցնում էր որովայնի մեծ մասը՝ հասնելով մինչև փոքր կոնքի խոռոչ: Այն կարող էր հեշտությամբ պատռվել, ներքին արյունահոսության պատճառ դառնալ ու կյանքի համար վտանգավոր լինել: Բացի այդ, պացիենտի մոտ սիգմայաձև աղիքում հայտնաբերված ուռուցքը բերել էր աղիքային անանցանելիության՝ խորացնելով օրգանիզմի ներքին թունավորումը, այսինքն՝ աղիքները չէին կարողանում գործել: Բարդացել էր նաև լիմֆոլեյկոզը, ինչի հետևանքով խիստ նվազել էր արյան տոկոսը: Այսպիսի ծանր վիճակում պացիենտը դիմել էր Արամյանց ԲԿ մոտ 25 օր առաջ՝ քաջատեղյակ լինելով Սասուն Գրիգորյանի ու Արամանց ԲԿ մյուս մասնագետների մասնագիտական վարպետությանը:
Բժիշկների առջև աղիքի անանցանելիությունը վերացնելու, փայծաղը ու որովայնում գտնվող մեծացած ավշային հանգույցները հեռացնելու խնդիր էր դրված: Կատարեցին բարդ վիրահատությունը տեխնիկական ճիշտ լուծումներով՝ զգուշորեն հեռացնելով շուրջ 8 կգ կշռող փայծաղը.այն հենց վիրահատության ժամանակ փայծաղը կարող էր պատռվել և կյանքի համար սպառնալիք հանդիսանալ: Բացի այդ, հիվանդն արյան պակասություն ուներ, ուստի արյան կորուստը ևս կյանքի հետ կարող էր համատեղելի չլինել: Այդ ամենը ճիշտ հաշվարկելով՝ բժիշկները՝ արյան նվազագույն կորստով հեռացրեցին փայծաղը և մեծ թվով ավշային հանգույցներ:

Վիրահատության հաջորդ խնդիրն ուռուցքի հեռացումը և դրա հետևանքով առաջացած աղիքային անանցանելիության վերացումն էր: Սակայն վիրահատության ընթացքում պարզվեց, որ այն գտնվում էր ուղիղ աղիքի վերին հատվածում և ոչ թե սիգմատիկ աղիքում՝ ինչպես նախապես ցույց էին տվել կատարված հետազոտությունները, հետևաբար նույն վիրահատության ընթացքում այն հեռացնելը պացինետի համար կարող էր ճակատագրական դառնալ արյան մեծ կորստի հետևանքով:
«Վիրաբուժության բնագավառում հմուտ մասնագետը նա է, ով կարողանում է ոչ միայն համատեղել ռիսկը և զգուշավորությունը, այլև հասկանալ, թե որտեղ կարելի է ռիսկի դիմել և երբ պետք է կանգ առնել»,-ասում է պրոֆեսոր Սասուն Խաչատուրի Գրիգորյանը:
Ուստի փորձառու բժիշկները հենց տեղում փոխեցին խնդրի լուծման մարտավարությունը. որոշվեց ուռուցքի հեռացումը հետաձգել մինչ պացիենտի օրգանիզմի կազդուրվելը այս վիրահատության ժամանակ արյան կորստից ու օրգանիզմի տարած սթրեսից: Աղիքների անցանելիության ապահովման համար որովայնի վրա առանձին կտրվածք արվեց, որի միջով դուրս բերվեց ուռուցքից ավելի վերև գտնվող աղեգալարը, կարվեց որովայնի մաշկը, իսկ հաջորդ օրն աղիքը հատվեց, ինչն ապահովեց աղիքների պարունակության արտահոսքը: Լեղիներն արդեն սկսել են գործել, և անանցանելիությունը վերացել է:
Բուն ուռուցքի հեռացման վիրահատությունը տեղի կունենա 2-3 ամիս անց:

Հիվանդն իրեն արդեն լավ է զգում ու շնորհակալ է: Վիրահատության արդյունքում նրա մոտ զգալիորեն նվազել է լեյկոցիտների քանակը, բարելավել ուռուցքային հիվանդության ընթացքը.«Եթե նայում ես բժշկի աչքերին և հասկանում, որ նա կիսում է քո ցավը, ուրեմն նա իսկական բժիշկ է»,-մեզ հետ զրույցում նկատեց Մովսես Հակոբյանը:
Հեռացվեց սերտաճած չարորակ ուռուցքը ու վերականգնվեց աղիքի անընդհատությունը
68-ամյա Համբարձումի մոտ էլ Արամյանց ԲԿ-ի մասնագետները չարորակ ուռուցք էին հայտնաբերել հաստ աղիքի կամ խթաղու վերելակ հատվածում, լյարդային ծնկան շրջանում: Դեպքն արտառոց էր նրանով, որ հիվանդն իրեն բավականին առույգ էր զգում: Դիմել էր կենտրոն, քանի որ սկսել էր նիհարել անհասկանալի պատճառով, իսկ մինչ այդ ընդհանուր թուլությանը, դիսկոմֆորտին երբեք հատուկ ուշադրություն չէր դարձրել: Մի շարք հետազոտություններից հետո Համբարձումն Արամյանց ԲԿ-ում վիրահատության ենթարկվեց կրկին ընդհանուր վիրաբույժ, պրոֆեսոր Սասուն Խաչատուրի Գրիգորյանի ղեկավարությամբ: «Երբ հիվանդը քեզ է նայում հույսով ու հավատով, եթե նույնիսկ շանսերն այնքան էլ մեծ չեն, անում ես ամեն ինչ՝ նրան փրկելու համար: Ցավոք, մեր ժողովուրդը դիմում է բժշկի, երբ դանակն արդեն ոսկորին է հասնում, այդ պատճառով միշտ չէ, որ ստանում ես ամենացանկալի արդյունքը, սակայն առնվազն պետք է ապահովել պացիենտի կյանքն ու նորմալ կենսագործունեությունը»,-ասում է Սասուն Խաչատուրի Գրիգորյանը:
Վիրահատությունը բարդ էր այնքանով, որ ուռուցքը սերտաճած էր որովայնի հետին պատին, այսինքն՝ մեջքի հատվածում եղած հյուսվածքներին: Բայց, ինչպես ժողովուրդն է ասում՝ գործը վարպետից է վախենում: Վիրահատությունը բարեհաջող ավարտին հասցրեցին: Վիրահատության ընթացքում ուռուցքի հետ միասին հեռացվեց հաստ աղիքի ամբողջ աջ հատվածը: Հնարավոր եղավ նաև ստուգել որովայնում առկա մեծացած ավշահանգույցների առկայությունը, որոնք կարող էին մատնանշել մետաստազների հնարավորությունը: Հայտնաբերվել և հեռացվել են այդպիսի մեկ մեծ և մի քանի փոքր ավշահանգույցներ: Վիրահատության ընթացքում վերականգնվել է նաև աղիքի անընդհատությունը:
Մի քանի օր անց արդեն հիվանդը դուրս կգրվի հիվանդանոցից: Իհարկե, առավել շոշափելի արդյունքի համար պացիենտը դեռ պետք է քիմիաթերապիայի կուրս անցնի: Ու նա վստահ է, որ ամեն ինչ լավ է լինելու: Ավելին, նա արդեն ակտիվ կյանքի պլաններ է գծում: Արարատ սարը հաղթահարած Համբարձումը 2018-ի օգոստոսին պատրաստվում է նվաճել Սիփան սարը՝համոզված լինելով, որ բժիշկների պրոֆեսիոնալիզմն ու իր առողջության վերագտնման հարցում հետևողականությունը թույլ կտան բառի ուղիղ իմաստով նվաճել ցանկալի բարձունքը:
Առողջապահական համակարգ մասնագիտական պարբերական