Պայթյուն Սանկտ Պետերբուրգում
Սանկտ Պետերբուրգում «Պերեկրյոստոկ» սուպերմարկետի պայթյունից տուժածների թիվը հասել է 10-ի: Ըստ ՏԱՍՍ-ի՝ շենքից բոլորին տարհանել են: Հրդեհ չի եղել: Նշվում է, որ պայթյունը տեղի է ունեցել «Գիգանտ Հոլ» զվարճանքի համալիրում, որի առաջին հարկում գտնվում է սուպերմարկետը:
Նախնական տվյալներով՝ 4 մարդ արդեն հոսպիտալացվել է, վեցին տեղում բժիշկները հետազոտում են:
Պայթյունը տեղի է ունեցել խանութի պահեստում: Ըստ «Ֆոնտանկայի»՝ պայթյունը վնասել է դրամարկղերից մեկը: Տեղում աշխատում են ԱԻՆ 50 աշխատակից, ոստիկաններ:
Ըստ «Ինտերֆաքսի»՝ պայթյունի ուժը տրոտիլային համարժեքով 200 գրամ է կազմել: Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել:

















































