Կամային հաղթանակ Մադրիդի «Ռեալի» նկատմամբ
Չեմպիոնների լիգայի 2025/26 թթ. խաղարկության քառորդ եզրափակիչի պատասխան խաղում Մյունխենի «Բավարիան» սեփական հարկի տակ գերլարված խաղում կամային հաղթանակ տարավ Մադրիդի «Ռեալի» նկատմամբ (4-3):
Հանդիպման առաջին խաղակեսն աչքի ընկավ անհավանական արդյունավետությամբ: Հաշիվն արդեն 1-ին րոպեին բացեց մադրիդցիների կիսապաշտպան Արդա Գյուլերը: Դաշտի տերերից Ալեքսանդր Պավլովիչը վերականգնեց հավասարակշռությունը, սակայն 29-րդ րոպեին Գյուլերը դուբլ ձևակերպեց: Դրանից հետո տանտերերը կրկին արագ արձագանքեցին. 38-րդ րոպեին աչքի ընկավ Հարի Քեյնը: Այնուամենայնիվ, 42-րդ րոպեին Կիլիան Մբապեն այս խաղում երրորդ անգամ առաջ մղեց «Ռեալին», և թիմերն ընդմիջման գնացին 2-3 հաշվով:
Երկրորդ խաղակեսի վերջնամասում իրադարձությունները զարգացան ֆանտաստիկ սցենարով: 86-րդ րոպեին մադրիդցիների կիսապաշտպան Էդուարդո Կամավինգան ստացավ երկրորդ դեղին քարտը և հեռացվեց խաղադաշտից: «Բավարիան» անմիջապես օգտվեց թվային առավելությունից. 89-րդ րոպեին Լուիս Դիասը հեռահար հարվածով հավասարեցրեց հաշիվը: Իսկ արդեն ավելացված ժամանակում՝ 90+4-րդ րոպեին, Մայքլ Օլիսեն դրեց այս խելահեղ հանդիպման վերջակետը՝ հաղթանակ պարգևելով տանտերերին (4-3)։
Այսպիսով, դիմակայության երկու խաղերի արդյունքում մյունխենյան գրանդը ընդհանուր 6-4 հաշվով առավելության հասավ մադրիդցիների նկատմամբ և նվաճեց մրցաշարի կիսաեզրափակիչի ուղեգիր։
Կիսաեզրափակիչում «Բավարիան» ուժերը կչափի գործող գավաթակիր ՊՍԺ-ի հետ։ Թիմերի միջև առաջին խաղը կկայանա ապրիլի 28-ին, իսկ պատասխան հանդիպումը՝ մայիսի 6-ին։


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում
ԱՄՆ դատարանը Ալյասկայում ընտրության վերաբերյալ մերժել է Թրամփի վարչակազմի հայցը