Մխիթարյանն ամբողջովին խառնել է Մոուրինյուի խաղաքարտերը
Գերմանացի ֆուտբոլային փորձագետ Լի Պրայսը հայտնել է, որ Հայաստանի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ընտրություն է կատարել ապագա ակումբի հարցում։ Փորձագետը խոսել է Մխիթարյանի ապագա տեղափոխությունների մասին․
«Մխիթարյանին ասել են, որ նա պետք է հեռանա «Մանչեսթեր Յունայթեդից»: «Կարմիր սատանաների» կիսապաշտպանի ծառայություններն արդեն առաջարկել են իր նախկին ակումբին՝ «Բորուսիա Դորտմունդին»:
Այժմ պատրաստվում են ֆուտբոլիստի փաստաթղթերը, որպեսզի կիսապաշտպանը վարձավճարով վերադառնա Դորտմունդ: Ամռանը «Բորուսիան» կկարողանա գնել նրա ամբողջ տրանսֆերը 30 մլն եվրոյով:
Սակայն կա մեկ մեծ խնդիր: Մխիթարյանն ամբողջովին խառնել է Մոուրինյուի խաղաքարտերը՝ ցանկանալով մնալ Անգլիայում: Նրա ծառայություններով հետաքրքրված են «Տոտենհեմը» և «Արսենալը»: Հայ ֆուտբոլիստը լրջորեն մտածում է Լոնդոն տեղափոխվելու մասին: Գերմանիա վերադառնալը նրա ծրագրերի մեջ չի մտնում: Ֆուտբոլիստն ամեն ինչ անելու է Լոնդոնում հայտնվելու համար՝ բացառելով «Բորուսիա» տեղափոխությունը:
ՄՅՈւ-ն հետաքրքրվում է Օզիլի ծառայություններով, և Մխիթարյանը կարող է գերմանացու տրանսֆերի մի մասը կազմել: Չնայած դրան, պորտուգալացի մասնագետը ցանկանում է իր կիսապաշտպանին վաճառել ոչ անգլիական ակումբի»,- մեջբերում է հեղինակավոր «Express» պարբերականը։


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Առաջին նոր երգ` հարսանիքից հետո
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Z համաշխարհային պատերազմը վերադառնում է
Դեպի Երևան․ ինչպե՞ս (տեսանյութ)
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
Ջերմ ողջույններ Սյունիքի դարպասներից․ Կլաուդիա Բուշը ԵՄ դեսպանների հետ ուղևորվել է Հայաստանի ամենահա...