ՔԿՀ-ի դատապարտյալն ինքնասպանության փորձ է արել
«Արթիկ» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալն ինքնասպանության փորձ է արել:
«Դեկտեմբերի 18-ին ահազանգ է ստացվել, որ դատապարտյալը վնասել է իրեն, որը կանխվել է քրեակատարողական հիմնարկի ծառայողների կողմից: Դեպքի հանգամանքները պարզելու համար կատարվում է քննություն»,-հայտնեցին ՔԿՎ-ից:
Քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնից հայտնեցին, որ քաղաքացին դատապարտվել է ՀՀ ՔՕ-ով նախատեսված 177-րդ հոդվածի՝ գողության, 268-րդ հոդվածի 1-ին մասի՝ թմրամիջոցների կամ հոգեմետ ( նյութերի ապօրինի շրջանառությունն առանց իրացնելու նպատակի ձեռք բերելու, պահելու և հանցափորձ կատարելու մեջ մեղավոր ճանաչվելու համար:

















































