Կանանց դանակահարելուց հետո 34-ամյա տղամարդը նրանցից մեկին գցել է շենքի աստիճաններին. Մանրամասներ
Ոստիկանությունը նոր մանրամասներ է հայտնել Գյումրիում երկու կանանց դանակահարության դեպքի վերաբերյալ:
Ըստ այդմ, նշվում է, որ դեկտեմբերի 25-ին, ժամը 21.50-ին, հիվանդանոցից ոստիկանության Մուշի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց մոտ բուժօգնության են դիմել «որովայնի աջ պատի ձախ կեսի ծակած-կտրած վերք» ախտորոշմամբ` 46-ամյա Հ. Ղ.-ն, եւ «որովայնի առաջնային պատի ծակած-կտրած վերք» ախտորոշմամբ` 37-ամյա Գ. Ծ.-ն:
Մեկնած օպերատիվ խմբին Գ. Ծ.-ն հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 20.00-ի սահմաններում, Գյումրիի Վ.Սարգսյան փողոցի 6 շենքի բնակարաններից մեկում, վիճաբանության ժամանակ, 34-ամյա Գագիկ Կ.-ն դանակով հարվածել է իրենց եւ պատճառել վնասվածքներ, ապա Հ. Ղ.-ին հրել եւ գցել շենքի շքամուտքի աստիճաններին:
Նշանակվել է դատաբժշկական:
Նույն օրը, ժամը 23.00-ին, Վ.Սարգսյան փողոցի թիվ 6 շենքի դիմացից ոստիկանության ծառայողները Գագիկ Կ.-ին բերման են ենթարկել բաժին:
Գագիկ Կ.-ն ձերբակալված է:
Հանցագործության գործիք դանակն առգրավված է: Կատարվում է քննություն:

















































