Գյումրիում 2 կին կտրած-ծակած վերքերով տեղափոխվել է հիվանդանոց
Դեկտեմբերի 25-ին, ժամը 21.50-ին հիվանդանոցից Մուշի ոստիկանության բաժին ահազանգ է ստացվել, որ իրենց մոտ կտրած-ծակած վերքերով բուժօգնության են դիմել 1971 և 1980 թվականին ծնված երկու կանայք:
Վերջիններս հիվանդանոց մեկնած օպերատիվ խմբին հաղորդում են տվել, որ նույն օրը Գյումրու Սարգսյան փողոցի բնակարաններից մեկում վիճաբանության ժամանակ 1983 թվականին ծնված Գագիկ Կ-ն դանակով հարվածել է իրենց և պատճառել վնասվածքներ:
Այս մասին հայտնեցին ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Նույն օրը ժամը 12.32-ին Սարգսյան փողոցից ոստիկանության ծառայողները Գագիկ Կ-ին բերման են ենթարկվել ոստիկանության բաժին: Հանցագործության մեջ կասկածվող անձը ձերբակալված է, հանցագործության գործիք դանակը ՝առգրավված։
Կատարվում է քննություն: Նշանակված է դատաբժշկական փորձաքննություն:

















































