Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ Կառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ ԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումը Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել Ոստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներ Փակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. Ջաբարով Ժաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարները Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան առաքումները շարունակվում են Հրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումը Էրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համար

Ես չեմ ուզում հիմա բանակցել. ԹրամփԱնցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվելԻրանն ԱՄՆ-ին մեղադրում է փոխըմբռնման հուշագիրը խախտելու համարԱռաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազիՀութիները նախազգուշացրել են ավիաընկերություններին հեռու մնալ Սաուդյան Արաբիայի երկնքիցԿառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածելՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելուԵրևանում շատ բարձր մակարդակի են մատուցողներին ներկայացվող պահանջները. ՓաշինյանԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումըԿենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված էՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներՔննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորություններըԻրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազայինՏեղի է ունեցել Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 23-րդ կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունըԹեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ ԱրաղչիԾովի հատակին ոսկու «գանձարան» են գտելՈստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներՓակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. ՋաբարովԺաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարներըԱդրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան առաքումները շարունակվում ենՀրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումըԷրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համարԻնչպես են գայլերը գյուղի բանուկ մասում հարձակվել գյուղացիների վրաՀրաժարվել եմ պատգամավորի մանդատից և շարունակելու եմ իմ գործունեությունը՝ որպես Վայոց ձորի մարզպետ. Վահագն ԱրսենյանՓրկարարները Խաչաղբյուր գետից դուրս են բերել քաղաքացու դինՍաուդյան Արաբիան ընդհատում է ֆինանսական փոխանցումները ԱՄԷ. FTՌոմիկ Մխիթարյանը դադարեցնում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի պաշտոնավարումըԱրարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացըԴավիթ Առուշանյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատիցՔաղաքապետարանը պարզաբանել է Գագիկ Ծառուկյանի կենդանիների տեղափոխման շուրջ շահարկումներըԹուրքիան որոշել է չմասնակցել ՆԱՏՕ-ի Պաշտպանության, անվտանգության և կայունության բանկի (DSRB) հիմնադրմանըԱշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 15,6 հա մակերեսով հողատարածքՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջակցման ծրագիրԱրևմտյան առաջնորդները պետք է ուժեղ ճնշում գործադրեն Ռուսաստանի վրա. Չեխիայի նախագահՔոնոր Մակգրեգորը 5 տարվա դադարից հետո վերադառնում է պրոֆեսիոնալ սպորտԿասեցվել է «Մարտին սթար»-ի բրիկետ վանիլային պաղպաղակի գործունեությունըԷնթոնի Հոփքինսը 88 տարեկանում թողարկել է իր դեբյուտային սինգլըՀՀ կառավարությունն առողջության ապահովագրության համակարգի շրջանակում վերջին 6 ամսում 97 մլրդ 4 մլն դրամ է ուղղել քաղաքացիների առողջական խնդիրների լուծմանըԿրեմլը մեկնաբանել է Թուրքիայի կողմից Ս-400-ների հնարավոր վաճառքի մասին տեղեկություններըԻնչի՞ց են մահանում Հայաստանում․ մահացության հիմնական պատճառները՝ նոր վիճակագրությամբՀՀ-ում էբոլայի հիվանդության դեպքեր չեն արձանագրվել. ՀՎԿԱԿՊուտինն էքսպանսիա կսկսի դեպի Բելառուս, Վրաստան և Հայաստան. ՍահակաշվիլիԱնգլիայի հավաքականի կիսապաշտպան Դեկլան Ռայսը մեկուսացվել է թիմիցՄԻՊ ներկայացուցիչները «Գորիս» ՔԿՀ-ում ծանոթացել են ազատությունից զրկված անձանց պահման պայմաններինՍտամբուլում Սկյուտարի հայկական գերեզմանոցը հարձակման է ենթարկվելԴամասկոսում իրականացված ահաբեկչական հարձակումների համար պատասխանատու է «Իսլամական պետության» հետ կապված բջիջըՀայաստանի քաղաքային փողոցների շուրջ 79 տոկոսը բարեկարգված էՄեկ օրում բացահայտվել է 168 հանցագործություն. ՆԳՆԲասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը դուրս է եկել կիսաեզրափակիչ
Հայաստան

2017-ին շուրջ 100 տոկոսով ավելացել է ավտոմեքենաների ներմուծումը Հայաստան

2017 թվականի ընթացքում շուրջ 100 տոկոսով ավելացել է ավտոմեքենաների ներկրումը հանրապետություն, հայտնում են ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից:

«Տարեսկզբից մինչ այսօր ներմուծվել է 32 500 մեքենա՝ մաքսային ձեւակերպումների արդյունքում պետական բյուջե ապահովելով 23.5 միլիարդ դրամի մուտքեր: Ցուցանիշը 15 649-ով գերազանցել է 2016-ի արդյունքը. մասնավորապես, նախորդ տարի ներկրվել է 16 851 մեքենա՝ 14 միլիարդ դրամի դիմաց: Աճը հիմնականում պայմանավորված է ավտոմեքենաները գործարքի գնի մեթոդով ձեւակերպելու գործընթացի նկատմամբ քաղաքացիների վստահության մեծացմամբ»,-տեղեկացրեց ՊԵԿ ԱՄՎ պետի տեղակալ Բաբկեն Ղազարյանը:

ՀՀ վարչապետի եւ ՊԵԿ նախագահի հանձնարարականներով, ըստ Բաբկեն Ղազարյանի, 2016 թվականի նոյեմբերից վերանայվել է ավտոմեքենաների մաքսային ձեւակերպումների գործընթացը, ուսումնասիրվել են միջազգային ավտոշուկայում մեքենաների ձեռք բերման գները: Արդյունքում, դեռ 2016-ի նոյեմբերին ավտոմաքսատանը ստեղծվել էր տեղեկատվական կենտրոն, որտեղ համապատասխան աշխատակիցը՝ մեքենայի սեփականատիրոջ հետ, համակարգիչների միջոցով համատեղ դիտարկում են, վերլուծում եւ մոնիթորինգի ենթարկում ներմուծված ավտոմեքենայի միջազգային գնային առաջարկները: «Փաստաթղթերի արժանահավատության դեպքում հիմք են ընդունվում քաղաքացու ներկայացրած տվյալները, մեքենան գնահատվում է ձեռք բերված արժեքով եւ մաքսազերծումն իրականացվում է գործարքի գնի մեթոդով: Նման աշխատաոճով ստույգ որոշվում է մաքսային արժեքը, գործընթացը դառնում է առավել թափանցիկ, հրապարակային, վստահելի եւ կանխատեսելի: Ավտոմեքենաների մաքսային ձեւակերպումների շուրջ 65 տոկոսը կատարվել է գործարքի գնի մեթոդով: Նման ցուցանիշը նշանակում է, որ տեղեկատվական կենտրոնի գործարկումը նպաստել է ներկրումների կտրուկ աճին եւ գործընթացի արդյունավետության բարձրացմանը, ինչի արդյունքում էլ ընթացակարգն ընդունվել ու լայն արձագանք է ստացել քաղաքացիների կողմից»,-ընդգծել է Բաբկեն Ղազարյանը:

Բարեփոխումների արդյունքում դյուրացվել է նաեւ գործարքի գնի մեթոդով թույլտվության կարգը. ՊԵԿ նախագահի հանձնարարականի համաձայն, եթե նախկինում գործարքի գնի մեթոդով մաքսազերծելու թույլտվությունը տրվում էր վերադաս մաքսային մարմնի կողմից, ապա այժմ քաղաքացին միանգամից դիմում է մաքսատուն՝ փաստաթղթերի արժանահավատության դեպքում կատարում մաքսային ձեւակերպումներըե:

Բաբկեն Ղազարյանի դիտարկմամբ՝ երկրորդ հանգամանքը, որով պայմանավորված է ավտոմեքենաների ներկրումների շուրջ 100 տոկոս աճը՝ տնտեսության աշխուժացումն է եւ բնակչության գնողունակության բարձրացումը. «Ներկրումների գերակշիռ մասը միջին դասի մեքենաներ են: Երրորդ հանգամանքը պայմանավորված է ԵԱՏՄ գործոնով: Այս տարվա ընթացքում ներկրված 32 500 ավտոմեքենաների 20 տոկոսը Հայաստանից արտահանվել է ԵԱՏՄ տարածք: Մեքենաների շուրջ 60 տոկոսը բերվել է Ճապոնիայից: Դա նշանակում է, որ քաղաքացիները, օգտվելով անդամակցությունից, առավել նպաստավոր պայմաններով մեքենաներն իրացնում են ԵԱՏՄ շուկաներում»:

Ընթացակարգերի դյուրինացմանն ու սպասարկման որակի բարելավմանն ուղղված միջոցառումների արդյունքում կառույցում այլեւս մաքսային բրոքերի վճարովի ծառայությունների անհրաժեշտություն չկա, քանի որ այն արդեն անվճար է մատուցվում: Ներկրվող ավտոտրանսպորտային միջոցների ուղեկցող բեռների մաքսային ձեւակերպումը նույնպես իրականացվում է այստեղ, այնինչ նախկինում ուղեկցող բեռն ուղարկվում էր մաքսային պահեստ, այնուհետեւ տարածաշրջանային մաքսատուն, որտեղ եւ քաղաքացիները կարողանում էին մաքսազերծել ու ստանալ այն: Ըստ Բաբկեն Ղազարյանի, նորույթներից է նաեւ այն, որ ավտոմեքենաների բեռնարկղային ներկրումների ձեւակերպումներն իրականացվում են առանձնացված ուղիով. «Այդ նպատակով կառույցում գործում է ռենտգեն զննման սարքավորումներով հագեցած հատուկ մասնագիտացված տարածք, որտեղ իրականացվում է նաեւ մեքենաների զննությունը»:

Կարեւորելով քաղաքացիների պատշաճ իրազեկումն ու որակյալ ծառայությունների մատուցումը, այստեղ փոփոխությունները եւ նորույթները ներկայացվում են տեղեկատվական ցուցանակով եւ հուշաթերթիկներով: Մաքսային արժեքի որոշման կամ ձեւակերպումների ընթացակարգերի հետ կապված հարցերի վերաբերյալ քաղաքացիները սպառիչ տեղեկատվություն ստանում են նաեւ հեռախոսազանգերի միջոցով: Վերջին շրջանում ավելացել է էլեկտրոնային հարցումների քանակը՝ Վրաստանից, Ռուսաստանից: Բաբկեն Ղազարյանի հավաստմամբ՝ մասնագետները եռամսյա պարբերականությամբ հետեւում են նաեւ ավտոշուկայի համաշխարհային միտումներին` վերանայելով մաքսազերծման սակագները, ինչի արդյունքում Հայաստանում եւս նվազել է մի շարք ավտոմեքենաների մաքսային արժեքը: Մասնավորապես ALPHARD(TOYOTA)` 30 տոկոսով, B դասի MERCEDES` 20 տոկոսով, SIENTA(TOYOTA)` 15 տոկոսով եւ SERENA(NISSAN)` 15 տոկոսով: 2018-ին եւս սպասվում է որոշ մոդելների գների նվազում: