Սոթք-Քարվաճառ ճանապարհին 4 մեքենա՝ 40 ուղեւորներով արգելափակվել է ձյան մեջ
Հայաստանի ԱԻՆ-ում, դեկտեմբերի 24-ին, ժամը 14:26-ին ահազանգ է ստացվել, որ Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին ավտոմեքենաներ են արգելափակվել ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները Մ-11 ավտոճանապարհի Սոթք-Քարվաճառ հատվածի 33-րդ կմ-ին արգելափակումից դուրս են բերել 4 ավտոմեքենա (40 ուղեւոր):
Ժամը 16:37-ից մինչեւ 20:14-ը փրկարարները իրականացրել են հերթապահություն:

















































