Արսենալը բանակցություններ է վարում Ռեալի ֆուտբոլիստի ձեռքբերման շուրջ
Լոնդոնի «Արսենալը» լրջորեն հետաքրքրված է Մադրիդի «Ռեալի» հարձակողական ոճի կիսապաշտպան Բրահիմ Դիասի ծառայություններով։ Այս մասին հաղորդում է TEAMtalk-ը։ Աղբյուրի տեղեկություններով՝ լոնդոնյան ակումբն այս պահին առաջատար է Մարոկկոյի ազգային հավաքականի ֆուտբոլիստի համար մղվող տրանսֆերային պայքարում։ Ամառային տրանսֆերային պատուհանին ընդառաջ «զինագործները» դիտարկում են կազմն ուժեղացնելու տարբերակներ, և Դիասը նրանց գլխավոր թիրախներից մեկն է։
Նշվում է, որ «արքայական» ակումբն արդեն մի քանի առաջարկ է ստացել Անգլիայի Պրեմիեր լիգան ներկայացնող թիմերից և դեմ չէ դիտարկել խաղացողի վաճառքը: Իսպանական գրանդը պատրաստակամություն է հայտնել լսել այնպիսի առաջարկներ, որոնք կհամապատասխանեն ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքի վերաբերյալ իրենց գնահատականին։
Բացի «Արսենալից», Դիասի շուրջ ստեղծված իրավիճակին ուշադիր հետևում են նաև անգլիական այլ առաջատար ակումբներ՝ մասնավորապես «Տոտենհեմն» ու «Նյուքասլը»։


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում
ԱՄՆ դատարանը Ալյասկայում ընտրության վերաբերյալ մերժել է Թրամփի վարչակազմի հայցը