Տոտենհեմի ժամանակավոր մարզիչ կարող է նշանակվել թիմի գործող ֆուտբոլիստը
The Telegraph պարբերականի հաղորդմամբ՝ լոնդոնյան «Տոտենհեմի» ժամանակավոր գլխավոր մարզչի պաշտոնը կարող է ստանձնել թիմի գործող ֆուտբոլիստ Բեն Դևիսը։
Քանի որ «Տոտենհեմի» պաշտպանը կոճի վնասվածքի պատճառով դաշտ դուրս չի եկել հունվարից, Անգլիայի Պրեմիեր լիգայի ակումբի ղեկավարությունը լրջորեն դիտարկում է 32-ամյա ֆուտբոլիստի թեկնածությունը՝ որպես գլխավոր մարզչի պաշտոնակատար մինչև մրցաշրջանի ավարտը: Նշվում է, որ Դևիսը թիմում մեծ հարգանք վայելող ֆուտբոլիստներից մեկն է և ներկայումս մարզչական կրթություն է ստանում:
«Տոտենհեմը» պաշտոնապես հայտարարել է Իգոր Տուդորին գլխավոր մարզչի պաշտոնից հեռացնելու մասին: Նրա գլխավորությամբ անցկացրած 7 հանդիպումներում թիմը 5 պարտություն է կրել: Այս պահի դրությամբ «Տոտենհեմը» 30 միավորով զբաղեցնում է ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակի 17-րդ հորիզոնականը՝ ընդամենը 1 միավորով առաջ լինելով դուրսմղման գոտուց:
armsport.am


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում
ԱՄՆ դատարանը Ալյասկայում ընտրության վերաբերյալ մերժել է Թրամփի վարչակազմի հայցը