«Վալենսիայի» գլխավոր մարզիչը մեքենայով հարվածել է վարազի եւ հայտնվել հիվանդանոցում
Իսպանական «Վալենսիայի» գլխավոր մարզիչ Մարսելինո Տորալը դեկտեմբերի 24-ին դարձել է ավտոպատահարի մասնակից, հաղորդում է Marca-ն:
Իսպանացի մասնագետն ուղեւորվել է իր ծննդավայր Աստուրիա, որպեսզի Սուրբ ծննդյան տոներն անցկացնի ընտանիքի հետ: Լորգոնոն ու Բիլբաոն իրար միացնող ճանապարհին նրա մեքենան բախվել է ճանապարհ դուրս եկած վարազի:
52-ամյա Մարսելինոն տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ բուժզննում անցնելուց հետո դուրս է գրվել: Նրա հետ ամեն բան կարգին է:
Հիշեցնենք, որ Պրիմերայի 17-րդ տուրից հետո «Վալենսիան» 34 միավորով երրորդ տեղում է:


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Առաջին նոր երգ` հարսանիքից հետո
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Z համաշխարհային պատերազմը վերադառնում է
Դեպի Երևան․ ինչպե՞ս (տեսանյութ)
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
Ջերմ ողջույններ Սյունիքի դարպասներից․ Կլաուդիա Բուշը ԵՄ դեսպանների հետ ուղևորվել է Հայաստանի ամենահա...