Լիվերպուլը հայտարարել է Սալահի հեռանալու մասին
Անգլիական «Լիվերպուլը» իր պաշտոնական կայքում հայտարարություն է տարածել թիմի առաջատար Մոհամեդ Սալահի հեռանալու վերաբերյալ։ Եգիպտոսցի հարձակվողը մերսիսայդյան ակումբը կլքի 2025/26 մրցաշրջանի ավարտից հետո։
Կողմերը համագործակցությունը դադարեցնելու շուրջ հասել են փոխադարձ համաձայնության։ Ակումբի հաղորդագրության մեջ ընդգծվում է, որ ֆուտբոլիստը որոշել է իր հեռանալու մասին հայտարարել նախապես. «Սալահը ցանկություն է հայտնել այս մասին հնարավորինս շուտ տեղեկացնել երկրպագուներին, որպեսզի իր ապագայի հարցում ապահովի լիարժեք թափանցիկություն՝ դրանով իսկ դրսևորելով հարգանք և երախտագիտություն»,- ասված է «կարմիրների» պաշտոնական կայքում։
Մոհամեդ Սալահը «Լիվերպուլի» շարքերը համալրել էր 2017 թվականի ամռանը։ Այս տարիների ընթացքում եգիպտոսցին անգլիական գրանդի կազմում ընդհանուր առմամբ անցկացրել է 435 հանդիպում՝ դառնալով 255 գոլի և 122 արդյունավետ փոխանցման հեղինակ։\
armsport.am


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում
ԱՄՆ դատարանը Ալյասկայում ընտրության վերաբերյալ մերժել է Թրամփի վարչակազմի հայցը