Վլադիմիր Պուտինի գողական շրջապատի նկատմամբ պատժամիջոցներ են կիրառվել. Ռոբսոնը՝ ԱՄՆ «սև ցուցակում»
«Ժամանակ» թերթը գրում է. «ԱՄՆ ֆինանսների նախարարությունը հրապարակել է այն անձանց և կազմակերպությունների նոր ցուցակը, որոնց նկատմամբ կտարածվեն սահմանափակող պատժամիջոցները:
Այս անգամ պատժամիջոցներ են կիրառվել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի գողական շրջապատի նկատմամբ: Ցուցակում ընդգրկված են գողական աշխարհը ներկայացնող 10 անձինք և երկու կազմակերպություններ: Ցուցակում Զախարի Կալաշովի՝ Շաքրո Մոլոդոյ, Լաշա Շուշանաշվիլիի՝ Լաշա Ռուստավսկի, Ալիմժան Տախտախունովի՝ Տայվանչիկ և այլոց կողքին հայտնվել է նաև Ռուբեն Թաթուլյանը՝ Ռոբսոնը: Պատժամիջոցների տակ հայտնված երկու կազմակերպությունները ևս կապվում են նրա հետ՝ Սոչիի «Վեսնա» հյուրանոցը և «Նովի Վեկ» Մեդիա ԲԲԸ-ն:
Հիշեցնենք որ Ռուբեն Թաթուլյանը Կարեն Կարապետյանի ստեղծած Ներդրողների ակումբի անդամ է, մի ակումբ, որը իբրև թե պետք է միլիարդավոր դոլարների ներդրումներ կատարեր Հայաստանում»:
Մանրամասները՝ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում


















































ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)
Ազգերի լիգա. Հայաստան – Կիպրոս հանդիպումն ավարտվեց 1:1 հաշվով
Հաղթենք դիաբետը միասին
ՔԿ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժինը նոր ղեկավար ունի
Ոչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)
Այո՛, դա պարտություն կլինի, անկասկած
Փաշինյանն ու Ալիևը Դուբլինում քննարկել են խաղաղության օրակարգն ու TRIPP-ի իրականացման ընթացքը․ նոր մ...
Թուրքիայում ռազմական ուղղաթիռի կործանման հետևանքով 4 զինծառայող է մահացել
Շախմատիստ Նարե Իսախանյանը դարձել է Եվրոպայի փոխչեմպիոն
ՌԴ-ն և Ուկրաինան համաձայնել են հետագա բանակցություններում ներգրավել եվրոպացիներին. Ջարեդ Քուշներ