Հաստատվել է Իսպանիայի Լա Լիգայի շրջանակում կայանալիք Էլ Կլասիկոյի ժամանակացույցը
Հաստատվել է մրցաշրջանի ամենասպասված դիմակայություններից մեկի՝ Իսպանիայի Լա Լիգայի շրջանակում կայանալիք Էլ Կլասիկոյի ժամանակացույցը։ «Բարսելոնայի» և Մադրիդի «Ռեալի» միջև գերսկզբունքային հանդիպումը կկայանա կիրակի՝ մայիսի 10-ին։ Խաղի մեկնարկը նախատեսված է Երևանի ժամանակով՝ 23:00-ին:
«Արքայական ակումբը» կժամանի Կատալոնիա և պատմության մեջ առաջին անգամ ելույթ կունենա նորացված «Սփոթիֆայ Կամպ Նոու» մարզադաշտում։ Սպասվում է, որ այս դիմակայությունը վճռորոշ նշանակություն կունենա չեմպիոնական տիտղոսի համար մղվող պայքարում, քանի որ այս խաղից հետո առաջնությունում կմնա խաղարկվող ընդամենը ինը միավոր։ Բացի այդ, այն կդառնա այս մրցաշրջանի Կլասիկոների յուրօրինակ «թայ-բրեյք» (վճռորոշ հանդիպում), եթե կողմերից մեկը կարողանա հաղթանակ կորզել։
Հիշեցնենք, որ ընթացիկ մրցաշրջանում թիմերի առաջին հանդիպումը, որը կայացել էր Լա Լիգայի առաջին շրջանում, ավարտվել է «Սանտյագո Բեռնաբեուում» Մադրիդի «Ռեալի» հաղթանակով՝ 2:1։ Երկրորդ դիմակայությունում հաջողությունն արդեն կատալոնացիների կողմն էր. Իսպանիայի Սուպերգավաթի եզրափակիչում «Բարսելոնան» առավելության է հասել 3:2 հաշվով։ Մայիսի 10-ին կայանալիք երրորդ հանդիպումն ի վերջո կորոշի այս մրցաշրջանի գլխավոր դիմակայության բացարձակ հաղթողին։
armsport.am


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում
ԱՄՆ դատարանը Ալյասկայում ընտրության վերաբերյալ մերժել է Թրամփի վարչակազմի հայցը