Նոր մանրամասներ «Երևան սիթի»ում տեղի ունեցած սպանությունից
ՀՀ ոստիկանությունը տեսանյութ հրապարակել նախօրեին Նոր Նորքում տեղի ունեցած սպանության վերահերյալ:
Ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ ասվում է.
«Դեկտեմբերի 22-ին, ժամը 12.00-ին, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ Գայի պողոտայի շուկայից իրենց մոտ է տեղափոխվել 60-ամյա մի տղամարդու դին` «ձախ վերամրակային շրջանի ծակած-կտրած վերք» ախտորոշումով:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 11.30-ին, նշված շուկայում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ անհայտ անձը սուր կտրող-ծակող գործիքով հարվածել է նրա պարանոցին` պատճառելով մարմնական վնասվածքներ, ինչի հետևանքով տղամարդը մահացել է:
«Ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործություն կատարած անձին ու հանցագործության գործիքը հայտնաբերելու ուղղությամբ:
Նախնական տեղեկություններով` հնարավոր է` վնասվածքները հասցրած լինի ներկայացվող տեսագրության մեջ փողոցը հատող տղամարդը, որը կոշիկի միջատակերի շրջիկ վաճառող է:
Տեսագրության մեջ երևացող անձին ճանաչողներին խնդրում ենք դիմել ոստիկանության մոտակա բաժին կամ զանգահարել 1-02»,-ասված է հաղորդագրության մեջ:


















































Երևանում իրանցի 36-ամյա տղամարդը սպառնացել է ինքնահրկիզվել և փորձել է խոչընդոտել ԱԱԾ աշխատակիցների աշխատանքը
Ռեստորանի մոտ կռիվ է տեղի ունեցել․ 5 վիրավոր կա
Պայթյուն Վարդաշենի շենքերից մեկում. ընտանիքի անդամներ են հիվանդանոց տեղափոխվել
Ջրվեժում բախվել են «Mercedes»-ը և «Opel Zafira»-ն. կան վիրավորներ
Քաղցրաշեն գյուղում մտել են բնակչի տուն և գողացել մեծ թվով ոսկյա զարդեր և գումար․ պատճառվել է մոտ 6 մլն դրամի վնաս