Վերջին 15 տարիների ընթացքում ազգային թիմում չի եղել Նեյմարի մակարդակի ևս մեկ ֆուտբոլիստ. Կաֆու
Բրազիլիայի ազգային հավաքականի լեգենդար պաշտպան Կաֆուն կարծիք է հայտնել, որ վերջին 15 տարիների ընթացքում ազգային թիմում չի եղել Նեյմարի մակարդակի ևս մեկ ֆուտբոլիստ:
«Ո՞րն է 2002 թվականի հավաքականի և ներկայիս թիմի տարբերությունը: Ամեն ինչ շատ պարզ է: 2002-ին, եթե Ռոնալդոյի խաղը չէր ստացվում, ապա հանդիպման ելքը վճռում էր Ռոնալդինյոն։ Եթե այս երկուսն էլ վատ էին խաղում, նախաձեռնությունն իր ձեռքն էր վերցնում Ռիվալդոն: Եթե հանդիպումը երեքի համար էլ անհաջող էր դասավորվում, ապա Ռոբերտո Կառլոսը գոլ էր խփում տուգանային հարվածից:
Մենք խաղի ելքը վճռելու բազմաթիվ տարբերակներ ունեինք: Իսկ վերջին 15 տարիներին մենք ողջ պատասխանատվությունը բարդել ենք Նեյմարի վրա: Դա փաստ է, և դաժան է նրա հանդեպ: 15 տարի շարունակ Նեյմարը հավաքականում իր տրամաչափի խաղընկերներ չի ունեցել, որոնց հետ կարող էր կիսել պատասխանատվությունը դաշտում, ովքեր կասեին. «Նեյմա՛ր, այսօր ես ամեն ինչ իմ ձեռքն եմ վերցնում, կարող ես չանհանգստանալ»: Նեյմարը 15 տարի ամեն ինչ ինքնուրույն է արել, և դա սխալ է»,- «Միլանի» նախկին պաշտպանի խոսքերն է մեջբերում մամուլը:
armsport.am


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում
ԱՄՆ դատարանը Ալյասկայում ընտրության վերաբերյալ մերժել է Թրամփի վարչակազմի հայցը