Լիվերպուլը պատասխան խաղում ջախջախեց Գալաթասարային և դուրս եկավ քառորդ եզրափակիչ
Չեմպիոնների լիգայի 2025/26 թթ. խաղարկության 1/8 եզրափակիչի պատասխան խաղում անգլիական «Լիվերպուլը» սեփական հարկի տակ 4-0 հաշվով վստահ առավելության հասավ թուրքական «Գալաթասարայի» նկատմամբ:
Տանտերերի կազմում հաշիվը 25-րդ րոպեին բացեց Դոմինիկ Սոբոսլայը: Երկրորդ խաղակեսում մերսիսայդցիները ևս երեք անպատասխան գնդակ ուղարկեցին հյուրերի դարպասը. 51-րդ րոպեին աչքի ընկավ Հյուգո Էկիտիկեն, ընդամենը երկու րոպե անց՝ 53-րդ րոպեին, Ռայան Գրավենբերխը խփեց երրորդ գոլը, իսկ հանդիպման վերջակետը 62-րդ րոպեին դրեց Մոհամեդ Սալահը:
Հիշեցնենք, որ դիմակայության առաջին խաղում անգլիական ակումբը նվազագույն հաշվով պարտություն էր կրել (0-1), սակայն այս հաղթանակի շնորհիվ երկու խաղերի ընդհանուր 4-1 արդյունքով նվաճեց հաջորդ փուլի ուղեգիր։ Քառորդ եզրափակիչում մերսիսայդցիները կհանդիպեն գործող գավաթակիր ՊՍԺ-ին։
armsport.am


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում
ԱՄՆ դատարանը Ալյասկայում ընտրության վերաբերյալ մերժել է Թրամփի վարչակազմի հայցը