Եղանակը Հայաստանում. սպասվում է տեղումներ
Հանրապետության տարածքում դեկտեմբերի 22-ի ցերեկը, 23-24-ը, 25-ի գիշերը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ, դադարներով, սպասվում են տեղումներ եւ մառախուղ: 25-ի ցերեկը, 26-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հարավ-արեւմտյան՝ 3-8 մ/վ, 22-24-ն առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ:
Օդի ջերմաստիճանը 26-27-ի գիշերը կնվազի 2-3 աստիճանով:
«Հայպետհիդրոմետ»-ի տեղեկացմամբ՝ Երեւանում դեկտեմբերի 22-ի ցերեկը, 23-24-ը, 25-ի գիշերը ժամանակ առ ժամանակ, դադարներով, սպասվում են տեղումներ եւ մառախուղ: 25-ի ցերեկը, 26-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 22-24-ը սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:
Մայրաքաղաքում գիշերը կդիտվի +1+3, ցերեկը՝ +6+8 աստիճան տաքություն:
Ջերմաստիճանը մարզերում՝
Շիրակում՝ գիշերը` -2+3, ցերեկը` +2+7,
Կոտայքի լեռներում՝ գիշերը` -2+3, ցերեկը` +2+7,
Կոտայքի նախալեռներում՝ գիշերը` +1+3, ցերեկը` +6+8,
Գեղարքունիքում՝ գիշերը` -2+3, ցերեկը` +2+7,
Լոռիում՝ գիշերը` 0+3, ցերեկը` +6+11,
Տավուշում՝ գիշերը` +1+5, ցերեկը` +8+13,
Արագածոտնի լեռներում՝ գիշերը` -2+3, ցերեկը` +2+7,
Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը` +1+3, ցերեկը` +6+8,
Արարատում՝ գիշերը`0+3, ցերեկը` +6+8,
Արմավիրում՝ գիշերը` 0+3, ցերեկը` +6+8,
Վայոց ձորի լեռներում՝ գիշերը` -2+3, ցերեկը` +2+7,
Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը` 0+3, ցերեկը` +6+8,
Սյունիքի հովիտներում՝ գիշերը` +2+5, ցերեկը` +12+15,
Սյունիքի նախալեռներում՝ գիշերը` 0+5, ցերեկը` +8+13,
Արցախում՝ գիշերը` +1+4, ցերեկը՝ +12+15:


















































ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)
Ազգերի լիգա. Հայաստան – Կիպրոս հանդիպումն ավարտվեց 1:1 հաշվով
Հաղթենք դիաբետը միասին
ՔԿ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժինը նոր ղեկավար ունի
Ոչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)
Այո՛, դա պարտություն կլինի, անկասկած
Փաշինյանն ու Ալիևը Դուբլինում քննարկել են խաղաղության օրակարգն ու TRIPP-ի իրականացման ընթացքը․ նոր մ...
Թուրքիայում ռազմական ուղղաթիռի կործանման հետևանքով 4 զինծառայող է մահացել
Շախմատիստ Նարե Իսախանյանը դարձել է Եվրոպայի փոխչեմպիոն
ՌԴ-ն և Ուկրաինան համաձայնել են հետագա բանակցություններում ներգրավել եվրոպացիներին. Ջարեդ Քուշներ