Սպանություն Երևանում. «Երևան սիթի»ում դանակահարվել է Մասիվի շուկայի առևտրականը
Երևանում սպանություն է տեղի ունեցել:
Տեղեկությունը Tert.am-ի հետ զրույցում քիչ առաջ հաստատեց Ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի, վերլուծության և լրատվության բաժնի պետ Էդգար Ջանոյանը` հայտնելով, որ ոստիկանությունն ահազանգ ստացել է:
«Այսօր՝ ժամը 12-ի սահմաններում ահազանգ է ստացվել, որ մահացած վիճակում շտապօգնության խումբը Նոր Նորքի 1-ին զանգվածի շուկայի մոտից իրենց մոտ է տեղափոխել 60-ամյա մի տղամարդու»,-ասաց Ջանոյանը:
Նա հայտնեց, որ դեպքի հանգամանքները պարզվում են, կատարվում է քննություն:
Tert.am-ի տեղեկություններով մահացածը Մասիվի շուկայի առևտրական է, ում վիճաբանության ժամանակ դանակահարել են Մասիվի «Երևան սիթի» առևտրի կենտրոնում:

















































