Նոր Նորքի համայնքային ոստիկանները հայտնաբերել են ծեծկռտուքի մասնակիցների․ կան կալանավորվածներ
Փետրվարի 19-ին՝ ժամը 23։24-ին, Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնում ստացվել էր ահազանգ, որ Նոր Նորքի վարչական տարածքում գտնվող Միկոյան փողոցում ծեծկռտուք է եղել, երկու երիտասարդ գետնին ընկած են, մյուսները փախել են։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ ոստիկանությունից:
Շտապ դեպքի վայր էին մեկնել Համայնքային ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողներ։ Մինչ իրավապահները ձեռնարկում էին միջոցառումներ, ահազանգ էր ստացվել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից։ Շտապօգնության խումբը բուժօգնության էր տեղափոխել նույն տարածքի բնակիչ 27-ամյա երիտասարդի՝ «պոլիտրավմա՝ հարցականով» ախտորոշմամբ։ Քիչ անց նույն բժշկական կենտրոնից ստացվել էր ևս մեկ ահազանգ։ Նույն ախտորոշմամբ բուժօգնության էր տեղափոխվել նաև երիտասարդի 29-ամյա եղբայրը։
Մարմնական վնաս պատճառելու և խուլիգանության հատկանիշներով նախաձեռնվել էր քրեական վարույթ։
Օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել էր, որ մեքենան արագ վարելու հարցի շուրջ երկու եղբայրների հետ վիճաբանել էին 18-25 տարեկան 12 երիտասարդ, ու վեճն էլ վերաճել էր ծեծկռտուքի։
Դեպքին մասնակից բոլոր անձանց ինքնությունները պարզվել են, կան կալանավորվածներ։


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում
ԱՄՆ դատարանը Ալյասկայում ընտրության վերաբերյալ մերժել է Թրամփի վարչակազմի հայցը