Տղամարդիկ չեն կարողացել պոռնոն ոտնձգությունից տարբերակել (Տեսանյութ)
Be Frank-ը YouTube-ում տղամարդկանց առաջարկել է ծանոթանալ սեքսի մի քանի պատմությունների եւ որոշել՝ ի՞նչ է դա. պոռնոգրական ֆիլմի՞ց տեսարան, թե՞ ոտնձգության պատմություն, փոխանցում է Lenta-ն:
Տղամարդկանց առաջարկել են ծանոթանալ տեսանյութի մի քանի տեսարանների, որոնց թվում են եղել կոտրված լվացարանակոնքի, ցանկասեր փականագործի եւ նրա «գործիքի», կինոյի քասթինգի եւ գոծակալի կեղտոտ հետապնդումների, հարբած խորթ դստեր եւ անսկզբունքային խորթ հոր մասին պատմություններ, ինչպես նաեւ կանանց հանրակացարանում 2 երիտասարդների արկածները:
Այնուհետեւ նրանցից պահանջել են որոշել, թե դրանցից որն է սեքսուալ բռնության իրական պատմություն, իսկ որն է վերցված պոռնոֆիլմերից: Մեծ մասը չի կարողացել անսխալ պատասխանել՝ նրանց թվացել է, որ թվարկածներից շատերը սեքսուալ բռնության օրինակներ են:
Այդուհանդերձ, Be Frank-ի հեղինակների խոսքով, բոլոր պատմությունները վերցված էին մեծահասակների համար տեսանյութերից: Նրանք ցանկանում էին այս կերպ ապացուցել, որ իրական կյանքում դատապարտվող սեռական ոտնձգությունները հաճախ են հանդիպում պոռնոգրական ռեսուրսներում:
Նրանք հավելել են, որ տեսարանների ավելի քան 88,2 տոկոսը կանանց նկատմամբ ագրեսիա են պարունակում:

















































