Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ դպրոցականների կարողությունների զարգացման և պատրաստվածության մակարդակը բարձրացնելու համար
Գործարկվում է ազդարարման համակարգը. հնչում է «օդային տագնապ» ազդանշանը։ Աշակերտներն ու ուսուցիչները պատսպարվում են անվտանգ տարածքում, միաժամանակ իրականացվում է դպրոցի շենքի հետախուզություն և իրավիճակի գնահատում։ Հատուկ տակտիկական ուսումնավարժության ժամանակ քայլերի այս հաջորդականությամբ են գործում Երևանի Ստեփան Զորյանի անվան թիվ 56 հիմնական դպրոցի սաները:
«Ուսումնավարժանքի համար պայմանականորեն ստեղծվել են հրդեհաշիջման, փրկարարական աշխատանքների իրականացման և անհատական պաշտպանության միջոցների ցուցադրման գոտիներ»,- նշել է ՓԾ քաղաքացիական և բնակչության պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության հարցերով կառավարման մարմինների գործունեության համակարգման բաժնի ավագ հրահանգիչ Տիգրան Դանիելյանը։
Ուսումնավարժությանը նախորդել է մանրամասն պլանավորման փուլը․ քննարկվել են մասնակիցների գործողությունների հաջորդականությունն ու խուճապային իրավիճակների հաղթահարման մոտեցումները։
«Ուսումնավարժության հիմնական նպատակը պատսպարման և հետախուզական գործողություններ իրականացնելիս կազմավորումների գործողությունները կատարելագործելն է »,- նշել է Երևանի Ստեփան Զորյանի անվան թիվ 56 հիմնական դպրոցի տնօրեն Սուսաննա Գալստյանը։
Ուսումնավարժության յուրաքանչյուր փուլ առանձնանում էր իր նշանակությամբ․ սցենարը հնարավորինս մոտարկված էր իրականությանը, որպեսզի աշակերտները տարհանման և փրկարարական գործողությունների ընթացքում կարողանան կիրառել վարքականոնների վերաբերյալ ձեռք բերած գիտելիքները։
«Ուսումնավարժության բոլոր փուլերը փազլի նման կարևոր էին , որովհետև երեխան իր մտքում պետք է փազլի պես հավաքի, թե որ իրավիճակում ինչպես պետք է իրեն դրսևորի»,- նշել է «Հանուն պետականաշինության» իրավապաշտպան, կրթադաստիարակչական ՀԿ նախագահ Մեսրոպ Հովհաննիսյանը։
Ներքին գործերի նախարարությունը կարևորելով արտակարգ իրավիճակներին դիմակայունության հմտությունների զարգացումը՝ առաջնային է համարում տարբեր ուսումնական հաստատություններում նմանօրինակ վարժանքների պարբերաբար անցկացումը։


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում
ԱՄՆ դատարանը Ալյասկայում ընտրության վերաբերյալ մերժել է Թրամփի վարչակազմի հայցը