Եթե մառախուղը Երեւանում ցրվի երկուշաբթի արդեն արեւ կլինի
Այսօր Երեւանում կրկին անձրեւ կտեղա, իսկ ջերմաստիճանը կհասնի ութ աստիճան տաքության։ Գիշերը եւս տաք կլինի՝ +2 աստիճան։
Վաղը մեծ է հավանականությունը, որ ձյուն կգա, բայց ձնածածկույթ չի լինի, քանի որ ցերեկը կլինի ութ, իսկ գիշերը հինգ աստիճան տաքություն։
Կիրակի կրկին անձրեւ կլինի։ Ցերեկը կլինի ութ, իսկ գիշերը զրոյին մոտ, քանի որ ամպերը կցրվեն եւ ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի։
Երկուշաբթի, եթե մառախուղը ցրվի, ապա կլինի արեւոտ եղանակ, սակայն ջերմաստիճանը մի փոքր կնվազի։ Ցերեկային ջերմաստիճանը մինչ հինգշաբթի ամեն օր մեկ աստիճանով կնվազի, իսկ գիշերը երկուշաբթի, երեքշաբթի եւ չորեքշաբթի կլինի -5 աստիճանի սահմաններում։
Top-News.am

















































