Հնդկաստանի ԱԳ նախարարը շնորհակալություն է հայտնել Հայաստանին իր քաղաքացիների տարհանմանն աջակցելու համար
Հնդկաստանի արտգործնախարար Սուբրամանյամ Ջայշանկարը շնորհակալություն է հայտնել հայ ժողովրդին ու Հայաստանի կառավարությանն Իրանից իր երկրի քաղաքացիներին անվտանգ տարհանումը ապահովելու համար։ Այս մասին նա գրառում է կատարել X-ի իր էջում։ «Շնորհակալ ենք Հայաստանի կառավարությանն ու ժողովրդին Իրանից մինչև հիմա Հնդկաստանի 550 քաղաքացիների անվտանգ տարհանմանն աջակցելու համար։ Բարձր ենք գնահատում նրանք աջակցությունը նման դժվարին ժամանակներում»,- գրել է Ջայշանկարը՝ գրառման մեջ նշելով նաև Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանին։
ՀՀ արտաքին գործերի նախարարությունը մարտի 11-ին հաղորդագրություն էր տարածել, համաձայն որի Իրանում փետրվարի 28-ին պատերազմի սկսվելուց ի վեր 46 երկրի քաղաքացիներ են տարհանվել Հայաստանի տարածքով։
Ցանկում ընդգրկված են հարևան երկրներից՝ Վրաստանը, Իրանը, Թուրքիան, Ամերիկյան մայրցամաքի երկրներից՝ ԱՄՆ-ն, Կանադան, Մեքսիկան, Ուրուգվայը, Եվրոպական երկրներից՝ Ավստրիան, Գերմանիան, Իտալիան, Լատվիան, Հունաստանը, Միացյալ Թագավորությունը, Նիդերլանդները, Նորվեգիան, Շվեդիան, Շվեյցարիան, Պորտուգալիան, Սերբիան, Ուկրաինան, Ֆինլանդիան, Ֆրանսիան, Եվրասիական և Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանների երկրներից՝ Ավստրալիան, Բելառուսը, Թուրքմենստանը, Հնդկաստան, Ղազախստանը, Ղրղզստանը, Նեպալը, Նոր Զելանդիան, Չինաստանը, Տաջիկստանը, Ռուսաստանը, Ուզբեկստանը, Ֆիլիպինները, Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի երկրներից՝ Գվինեան, Եգիպտոսը, Եմենը, Զիմբաբվեն, Իրաքը, Լիբանանը, Հարավային Աֆրիկան, Մարոկկոն, Նիգերիան, Սիերա Լեոնեն, Սիրիան։


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում
ԱՄՆ դատարանը Ալյասկայում ընտրության վերաբերյալ մերժել է Թրամփի վարչակազմի հայցը