Իբրահիմովիչ. Հուսով եմ՝ հեթ-տրիկի հեղինակ կդառնամ նաեւ պատասխան խաղում
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը մեկնաբանել է Եվրոպայի լիգայի 1/16 եզրափակիչի առաջին խաղում ֆրանսիական «Սենթ Էթյենի» նկատմամբ 3:0 հաշվով հաղթանակն ու իր հեթ-տրիկը:
«Մանչեսթեր Յունայթեդն» ունեցավ լավ պահեր: Մեզ համար կարեւոր էր հաղթել խոշոր հաշվով, ինչը կօգնի պատասխան խաղում: Խաղացինք լավ, բայց կարող ենք դա անել ավելի լավ: Մենք հաղթում ենք, ինչը շատ կարեւոր է, բայց դա կարող է փոխվել: Մենք պայքարը շարունակում ենք 4 մրցաշարերում:
Ամեն անգամ, երբ խաղում եմ «Սենթ Էթյենի» դեմ, ինձ հաջողվում է խփել մի քանի գոլ: Հուսով եմ՝ հեթ-տրիկի հեղինակ կդառնամ նաեւ հաջորդ խաղում»,- Իբրահիմովիչի խոսքը մեջբերում է BBC-ն:
Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Յունայթեդի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը վատառողջ լինելու պատճառով չէր հայտավորվել հանդիպմանը: Պատասխան խաղը կկայանա փետրվարի 22-ին Ֆրանսիայում:


















































Իբրահիմովիչ. Փորձում էի վստահություն հաղորդել Մխիթարյանին ու Մատային
Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Դեպի Երևան․ ինչպե՞ս (տեսանյութ)
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Z համաշխարհային պատերազմը վերադառնում է
Առաջին նոր երգ` հարսանիքից հետո
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում