Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ապագա պարեկների պետական ամփոփիչ ստուգումները մեկնարկել են Hermès Birkin պայուսակը Փարիզում աճուրդի կհանվի Մադուրոն բանտում կարդում է Աստվածաշունչ և Ղուրան. NYT Թրամփը կասկածում է, որ դեմոկրատները նորից կփորձեն իրեն իմփիչմենթի ենթարկել Մարզերից ավտոմեքենաների մուտքը Երևան սահմանափակելու հարց օրակարգում չկա Հանսի Ֆլիկը ամփոփել է Իսպանիայի Լա լիգայի 12-րդ տուրի կենտրոնական հանդիպումը Նոր դերերի, իրագործվող երազանքների ու չսպառվող բեմական սիրո սկիզբ Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը Մանչեսթեր Յունայթեդը թարմացրել է մի շարք պատմական հակառեկորդներ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կազմավորման 5-րդ հոբելյանական տարեդարձը Վահան Բիչախչյանը դիպուկ հարվածով գրավել է մրցակցի դարպասը Վրաստանում հայտնաբերված՝ սպանության մեղադրանքով հետախուզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է Հայաստան

82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր երեխաների հետԱպագա պարեկների պետական ամփոփիչ ստուգումները մեկնարկել են Hermès Birkin պայուսակը Փարիզում աճուրդի կհանվի Մադուրոն բանտում կարդում է Աստվածաշունչ և Ղուրան. NYTԹրամփը կասկածում է, որ դեմոկրատները նորից կփորձեն իրեն իմփիչմենթի ենթարկելՄարզերից ավտոմեքենաների մուտքը Երևան սահմանափակելու հարց օրակարգում չկաՀանսի Ֆլիկը ամփոփել է Իսպանիայի Լա լիգայի 12-րդ տուրի կենտրոնական հանդիպումըՆոր դերերի, իրագործվող երազանքների ու չսպառվող բեմական սիրո սկիզբԾաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունըՄանչեսթեր Յունայթեդը թարմացրել է մի շարք պատմական հակառեկորդներՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կազմավորման 5-րդ հոբելյանական տարեդարձըՎահան Բիչախչյանը դիպուկ հարվածով գրավել է մրցակցի դարպասըՎրաստանում հայտնաբերված՝ սպանության մեղադրանքով հետախուզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է ՀայաստանՆոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներԵրևանում նախապատրաստվում են Հայաստան-Իրան միջկառավարական հանձնաժողովի նիստինԻրանն Ադրբեջանի դեսպանին կանչել է ԱԳՆՏնտեսական վիճակի բարելավմանը զուգահեռ ավտոմեքենաների թիվն ավելանալու էՎարչապետն ընդունել է Իրանի փոխնախագահի գլխավորած պատվիրակությանըԻսրայելի նոր կառավարությունը կձևավորի ընդդիմադիր «Յաշար» կուսակցության առաջնորդ Գադի ԱյզենկոտըԿոնգոյում մայիսից ի վեր ավելի քան 5 հազար մարդ է մահացել էբոլայիցԱյս տարի տրանսպորտի գնի բարձրացում չենք նախատեսում. Տիգրան Ավինյան800-ամյա Շնադից դղյակը վաճառքի է հանվել ընդամենը 1 եվրոյովՆԳ նախարարը, նախարարության և Ոստիկանության ղեկավար կազմը հարգանքի տուրք են մատուցել Ոստիկանության զորքերի զոհված ծառայողների հիշատակին (տեսանյութ)Մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման համար 2027-ի բյուջեով նախատեսվել է 2 մլրդ դրամԱրվեստանոց՝ սեփական գյուղում Ֆերմին Լոպեսը հաղթանակ պարգևելով իր թիմինԵրևանում վերջին տարիներին 45 մանկապարտեզ ենք սարքել. Տիգրան Ավինյանը՝ ՄանուկյանինՀայաստան–Իրան առևտրաշրջանառությունը վերջին տարիներին աճել է․ Մհեր Գրիգորյանն ընդունել է ՓուրմոհամմադիինԻրանն Ադրբեջանի դեսպանին կանչել է ԱԳՆ՝ երկրի 14 քաղաքացիների «պերսոնա նոն գրատա» հայտարարելու պատճառովՕդի ջերմաստիճանը կնվազի. առաջիկա օրերին սպասվում է առանց տեղումների եղանակԴեմոկրատները կքննարկեն Փիթ Հեգսեթի իմփիչմենթի մասին բանաձևըՆիկոլ Փաշինյանը նոյեմբերի 11-ին կմեկնի ԹուրքիաԻրանը վերականգնել է իր նավթային ենթակառուցվածքների 80%-ը ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածներից հետոԹուրքիայի Իզմիր քաղաքում պայթյուն է տեղի ունեցել մետալուրգիական գործարանում. Կան զոհերՌԴ-ում Ադրբեջանից ներկրված նռան խմբաքանակում կարանտինային վնասատու է հայտնաբերվելՆիդեռլանդներում ցույցի մասնակիցները պահանջում են պատժամիջոցներ ձեռնարկել Իսրայելի դեմԹաղման նպաստների կարգը չի փոխվի. նախարարԻ՞նչ փոփոխություններ են նախատեսվում Արցախից տեղահանվածների աջակցության ծրագրերումԿրակովի կրակոցների հեղինակը մահացել է հիվանդանոցումTRIPP-ի հետ կապված՝ բյուջետավորված գումար չունենքԿոռուպցիոն ռիսկերը կրում են իշխանական լծակներ ունեցողներըՖիորենտինա-Յուվենտուս հանդիպումն անցավ անզիջում պայքարում Շիրակի քրեական ոստիկանները թմրանյութով փաթեթներ տեղադրելիս ձերբակալել են 29-ամյա գյումրեցու (տեսանյութ)Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերըՄոլդովան հայտարարել է ռուսական գազ գնելուց ամբողջությամբ հրաժարվելու մասինԹուրք և ադրբեջանցի բռնցքամարտիկների մենամարտը վերածվել է զանգվածային ծեծկռտուքի (տեսանյութ)Երթևեկության կազմակերպման փոփոխություն Արմենակյան փողոցի և Սարալանջի պողոտայի խաչմերուկումԿան ազատությունից զրկված անձինք, ում հետ կապված ազատազրկման գործընթացը հարցեր է առաջացնումԱԺ ծեծկռտուքի գործով քրեական վարույթ է հարուցվելՊատճառները տարբեր են՝ սկսած ոչ կանոնադրային հարաբերությունների տրամաբանությունից
Հայաստան

«Արամ Խաչատրյան» համերգասրահի խորհրդանիշ հանդիսացող երգեհոնը կվերանորոգի աշխարհահռչակ «Rieger Orgelbau» ընկերությունը

ԿԳՄՍ նախարարության և ավստրիական հանրահայտ «Rieger Orgelbau» ընկերության միջև ստորագրված համաձայնագրի և Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի և «Rieger Orgelbau» ընկերության միջև ստորագրված պայմանագրի շրջանակում «Արամ Խաչատրյան» համերգասրահի երգեհոնը կհիմնանորոգվի և կվերականգնվի:

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է «Արամ Խաչատրյան» համերգասրահ և տնօրենի՝ Նորայր Նազարյանի և Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար Էդուարդ Թոփչյանի հետ քննարկել երգեհոնի հիմնանորոգման աշխատանքների մանրամասները։ Երգեհոնի վերանորոգման նպատակով պետությունը կտրամադրի ավելի քան 500 միլիոն դրամ:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել համերգասրահի նոր շրջափուլում ակնկալվող արդյունքներին։

ԿԳՄՍ նախարարը շրջել է համերգասրահում՝ ծանոթանալով վերջին տարիներին իրականացվող նորոգման աշխատանքներին:

Նախարար Ժաննա Անդրեասյանն ընդգծել է, որ Կառավարության ներդրումը «Արամ Խաչատրյան» համերգասրահի բարենորոգման և վերափոխման հարցում ունեցել է փուլային տրամաբանություն՝ սկսած դահլիճի կահավորումից մինչև համերգասրահի համար բացառիկ նշանակություն ունեցող երգեհոնի վերանորոգում:

«Մեր պարտավորությունն է երգեհոնը վերադարձնել հանրությանը, և ուրախ եմ, որ այս գործը սկսում ենք միասին՝ հանդիսատեսին հնարավորություն տալով համերգասրահում վայելելու բարձրակարգ երգեհոնային երաժշտություն»,- ասել է Ժաննա Անդրեասյանը՝ շեշտելով վերանորոգումից հետո երգեհոնը պատշաճ պահպանելու, համապատասխան մասնագետներին վերապատրաստելու, շարունակաբար երգեհոնային համերգներ կազմակերպելու անհրաժեշտությունը:

Նախարարը նաև նշել է՝ կարևորելով երգեհոնային երաժշտության պահպանումն ու զարգացումը` ԿԳՄՍ նախարարությունը տարիներ շարունակ ֆինանսավորում է Երգեհոնային երաժշտության փառատոնը:

Հայաստանի ամենամեծ երգեհոնը, որը տասնամյակներ շարունակ հանդիսացել է համերգասրահի անբաժանելի խորհրդանիշը, տեղադրվել է 1970 թվականին՝ Ամենայն Հայոց կաթողիկոս Վազգեն Առաջինի անմիջական նախաձեռնությամբ և ջանքերով։ Չեխոսլովակյան «Rieger-Kloss» ֆիրմայի այս գործիքը, որը տարիներ շարունակ հարստացրել է Հայաստանի երաժշտական կյանքը, 2020 թվականից գտնվում է տեխնիկական ոչ բարվոք վիճակում և չի շահագործվում։

Մասնագետների մանրակրկիտ ուսումնասիրություններից հետո կսկսվեն գործիքի հիմնանորոգման աշխատանքները, որոնք կավարտվեն 2027 թ.-ին: Գործիքի նորոգման աշխատանքներում ներգրավվելու են 25 բարձրակարգ մասնագետներ:

«Rieger Orgelbau» ընկերությունն ունի ավելի քան 180 տարվա պատմություն՝ ստեղծելով և վերանորոգելով մեխանիկական առաջին երգեհոններից մինչև ժամանակակից էլեկտրոնային կառավարման համակարգեր։ Աշխարհի տարբեր երկրներում տեղադրված են ընկերության պատրաստած շուրջ 1890 երգեհոնները։ Ընկերության թիմում 70 բարձրակարգ մասնագետներ են ընդգրկված, որոնք ներկայացնում են 14 ազգություն։

Այս համագործակցության շնորհիվ «Արամ Խաչատրյան» համերգասրահի երգեհոնը կստանա նոր կյանք՝ համապատասխանեցվելով միջազգային ամենաբարձր չափանիշներին։ Սա հնարավորություն կտա վերականգնել երգեհոնային երաժշտության երեկոների ավանդույթը և հայաստանյան հանդիսատեսին կրկին մատուցել բարձրակարգ կատարումներ։