Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ Կառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ ԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումը Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել Ոստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներ Փակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. Ջաբարով Ժաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարները Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան առաքումները շարունակվում են Հրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումը Էրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համար

Ես չեմ ուզում հիմա բանակցել. ԹրամփԱնցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվելԻրանն ԱՄՆ-ին մեղադրում է փոխըմբռնման հուշագիրը խախտելու համարԱռաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազիՀութիները նախազգուշացրել են ավիաընկերություններին հեռու մնալ Սաուդյան Արաբիայի երկնքիցԿառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածելՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելուԵրևանում շատ բարձր մակարդակի են մատուցողներին ներկայացվող պահանջները. ՓաշինյանԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումըԿենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված էՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներՔննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորություններըԻրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազայինՏեղի է ունեցել Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 23-րդ կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունըԹեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ ԱրաղչիԾովի հատակին ոսկու «գանձարան» են գտելՈստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներՓակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. ՋաբարովԺաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարներըԱդրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան առաքումները շարունակվում ենՀրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումըԷրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համարԻնչպես են գայլերը գյուղի բանուկ մասում հարձակվել գյուղացիների վրաՀրաժարվել եմ պատգամավորի մանդատից և շարունակելու եմ իմ գործունեությունը՝ որպես Վայոց ձորի մարզպետ. Վահագն ԱրսենյանՓրկարարները Խաչաղբյուր գետից դուրս են բերել քաղաքացու դինՍաուդյան Արաբիան ընդհատում է ֆինանսական փոխանցումները ԱՄԷ. FTՌոմիկ Մխիթարյանը դադարեցնում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի պաշտոնավարումըԱրարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացըԴավիթ Առուշանյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատիցՔաղաքապետարանը պարզաբանել է Գագիկ Ծառուկյանի կենդանիների տեղափոխման շուրջ շահարկումներըԹուրքիան որոշել է չմասնակցել ՆԱՏՕ-ի Պաշտպանության, անվտանգության և կայունության բանկի (DSRB) հիմնադրմանըԱշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 15,6 հա մակերեսով հողատարածքՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջակցման ծրագիրԱրևմտյան առաջնորդները պետք է ուժեղ ճնշում գործադրեն Ռուսաստանի վրա. Չեխիայի նախագահՔոնոր Մակգրեգորը 5 տարվա դադարից հետո վերադառնում է պրոֆեսիոնալ սպորտԿասեցվել է «Մարտին սթար»-ի բրիկետ վանիլային պաղպաղակի գործունեությունըԷնթոնի Հոփքինսը 88 տարեկանում թողարկել է իր դեբյուտային սինգլըՀՀ կառավարությունն առողջության ապահովագրության համակարգի շրջանակում վերջին 6 ամսում 97 մլրդ 4 մլն դրամ է ուղղել քաղաքացիների առողջական խնդիրների լուծմանըԿրեմլը մեկնաբանել է Թուրքիայի կողմից Ս-400-ների հնարավոր վաճառքի մասին տեղեկություններըԻնչի՞ց են մահանում Հայաստանում․ մահացության հիմնական պատճառները՝ նոր վիճակագրությամբՀՀ-ում էբոլայի հիվանդության դեպքեր չեն արձանագրվել. ՀՎԿԱԿՊուտինն էքսպանսիա կսկսի դեպի Բելառուս, Վրաստան և Հայաստան. ՍահակաշվիլիԱնգլիայի հավաքականի կիսապաշտպան Դեկլան Ռայսը մեկուսացվել է թիմիցՄԻՊ ներկայացուցիչները «Գորիս» ՔԿՀ-ում ծանոթացել են ազատությունից զրկված անձանց պահման պայմաններինՍտամբուլում Սկյուտարի հայկական գերեզմանոցը հարձակման է ենթարկվելԴամասկոսում իրականացված ահաբեկչական հարձակումների համար պատասխանատու է «Իսլամական պետության» հետ կապված բջիջըՀայաստանի քաղաքային փողոցների շուրջ 79 տոկոսը բարեկարգված էՄեկ օրում բացահայտվել է 168 հանցագործություն. ՆԳՆԲասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը դուրս է եկել կիսաեզրափակիչ
Հայաստան

Հայաստանից գումարային փոխանցումների արտահոսքում ԱՄՆ մասնաբաժինը զգալի ավելացել է (աղյուսակ)

Պաշտոնական վիճակագրության նախնական տվյալներով, Հայաստանի տնտեսությունում նոյեմբերին գրեթե լիակատար դրական միտումներ են գրանցվել։ Այսպես, արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է տարեկան կտրվածքով 11,0 տոկոսով։ Առեւտրաշրջանառությունը (որը, բացի մանրածախ առեւտրից, ներառում է նաեւ մեծածախն ու մեքենաների վաճառքները) ավելացել է 22,6 տոկոսով (!)։ Ծառայությունների գծով վիճակագրությունը նույնպես երկնիշ աճ է գրանցել՝ 17,6 տոկոս։ Շինարարության ծավալները կրկին աճել են՝ 6,9 տոկոսով։

Սակայն նոյեմբերին կրկնվել են բացասական երեւույթները գյուղատնտեսությունում՝ կապված բուսաբուծության հետ։ Այդ ամսին ավարտվում է պտուղ-բանջարեղենի բերքահավաքի սեզոնը, եւ իր ծավալով զգալի զիջում է նախորդ ամսվան (ընթացիկ տարում՝ ուղիղ երկու անգամ)։

Հիշեցնենք, որ հոկտեմբերին գյուղատնտեսության արտադրանքի համախառն ծավալը ռեկորդ էր սահմանել՝ տարեկան կտրվածքով աճելով գրեթե 1,4 անգամ։ Իսկ նոյեմբերին նվազում է գրանցվել՝ 2,1 տոկոս։

Դատելով նույն պաշտոնական տվյալներից՝ նոյեմբերին միջին ամսական աշխատավարձի աճը փոքր-ինչ գերազանցել է գնաճը՝ 3,8 տոկոս 2,2-ի դիմաց։ Հաշվի առնենք, սակայն ընթացիկ տարվա անցած ամիսներին թանկացել են մի շարք առաջին անհրաժեշտության սննդամթերքներ։ Հասկանալի է՝ առանձնակի ծանր է բնակչության այն խավերի վիճակը, որոնց ընտանեկան բյուջեում ավել մեծ են սննդի ծախսերը։ Ուստի թվերում առկա դրականը դժվար թե փոխհատուցի գների աճի բացասականը։

Կրկին պաշտոնական տեղեկություններով, Հայաստանում ֆիզիկական անձանց ստացած գումարային փոխանցումների դինամիկայում դրական միտումներ կան։ Վերջին հրապարակված տվյալներով, հոկտեմբերին գումարային փոխանցումների գումարը տարեկան կտրվածքով աճել է 26,5 մլն դոլարով, կամ 19,4 տոկոսով։ Զգալի աճ են ապահովել հիմնականում ՌԴ-ից փոխանցումները, որոնք աճել են 20,3 մլն-ով (կամ 22,7 տոկոսով)։ Ընդհանուր առմամբ, հունվար-հոկտեմբերին գումարային փոխանցումների գումարն աճել է ուղիղ 200 մլն դոլարով (կամ 16,7 տոկոսով)։ Նշենք, որ բացարձակ մեծությամբ գերազանցվել է 2015-2016 թվականների հունվար-հոկտեմբերի մակարդակը։ Բայց 2014-ին Ռուսաստանի ցուցանիշը այժմ կարելի է գործնականում անհասանելի համարել (տես աղյուսակը)։

Նշենք, որ հունվար-հոկտեմբերին գումարային փոխանցումների արտահոսքը 10 տոկոսային կետով գերազանցել է ներհոսքը։ Արդյունքում արտահոսքի եւ ներհոսքի համամասնությունը վատթարացել է 1,9 անգամից մինչեւ 1,7 անգամ։ Ռուսաստանի մասնաբաժինը Հայաստանից փոխանցումների արտահոսքում մեկ տարում նվազել է 5,7 տոկոսով՝ հասնելով 38,0 տոկոսի։

Այդ վարկանիշում երկրորդ տեղը զբաղեցնող ԱՄՆ ամսով հակառակ դինամիկան է, արտահոսքն աճել է ,64 տոկոսով՝ հասնելով 16,8 տոկոսի։ Հունվար-հոկտեմբերին այդ երկիր փոխանցումների արտահոսքն աճել է երկու անգամ, իսկ ներհոսքն աճել է խորհրդանշական 2,7 տոկոսով։ Արդյունքում փոխանցումների արտահոսքը գրեթե հավասարվում է ներհոսքին՝ 136,7 մլն դոլար՝ 144,7 մլն դոլարի դիմաց։

 

NEWS.am