Խաղային օրվա գլխավոր իրադարձություններն ու գրանցված արդյունքները
Մարտի 12-ին կայացան ֆուտբոլի Եվրոպա լիգայի 2025/2026 մրցաշրջանի 1/8 եզրափակիչի առաջին հանդիպումները։ Ներկայացնում ենք խաղային օրվա գլխավոր իրադարձություններն ու գրանցված արդյունքները:
«Լիոնը» թվային առավելությունն իրացրեց խաղավերջում
Իսպանական Վիգոյում «Սելտան» ընդունել էր ֆրանսիական «Լիոնին»: Հանդիպումն ավարտվեց 1:1 հաշվով: Տանտերերի կազմում 25-րդ րոպեին հաշիվը բացեց պաշտպան Խավի Ռուեդան: 55-րդ րոպեին «Սելտայի» հարձակվող Բորխա Իգլեսիասը ստացավ երկրորդ դեղին քարտը և հեռացվեց դաշտից, ինչից հետո նախաձեռնությունն անցավ հյուրերին։ Ֆրանսիական ակումբը կարողացավ խույս տալ պարտությունից միայն հանդիպման վերջնամասում. 87-րդ րոպեին էնդրիկը խփեց պատասխան գնդակը։
«Գենկի» տնային հաղթանակը և չեղարկված գոլը
Բելգիական «Գենկը» սեփական հարկի տակ նվազագույն հաշվով առավելության հասավ գերմանական «Ֆրայբուրգի» նկատմամբ (1:0)։ Հանդիպման միակ գոլը 24-րդ րոպեին հեղինակեց տանտերերի պաշտպան Զաքարիա Էլ-Ուահդին։ Հատկանշական է, որ դեռևս 8-րդ րոպեին հյուրերի կիսապաշտպան Յոհան Մանզամբիի խփած գոլը չեղարկվել էր VAR-ի միջամտությունից հետո։
Անակնկալ Անգլիայում
Անգլիական «Նոթինգհեմ Ֆորեսթը» տնային՝ «Սիթի Գրաունդ» մարզադաշտում կայացած խաղում զիջեց դանիական «Միդտյուլանդին»: Հյուրերին հաղթանակ պարգևեց հարավկորեացի հարձակվող Չո Գյու Սոնի՝ 81-րդ րոպեին խփած միակ գնդակը (0:1)։
Եվրոպա լիգա, 1/8 եզրափակիչ. առաջին հանդիպումների արդյունքները՝
- «Բոլոնիա» (Իտալիա) – «Ռոմա» (Իտալիա)՝ 1:1
- «Լիլ» (Ֆրանսիա) – «Ասթոն Վիլա» (Անգլիա)՝ 0:1
- «Պանատինայկոս» (Հունաստան) – «Բետիս» (Իսպանիա)՝ 1:0
- «Շտուտգարտ» (Գերմանիա) – «Պորտու» (Պորտուգալիա)՝ 1:2
- «Սելտա» (Իսպանիա) – «Լիոն» (Ֆրանսիա)՝ 1:1
- «Գենկ» (Բելգիա) – «Ֆրայբուրգ» (Գերմանիա)՝ 1:0
- «Ֆերենցվարոշ» (Հունգարիա) – «Բրագա» (Պորտուգալիա)՝ 2:0
- «Նոթինգհեմ Ֆորեսթ» (Անգլիա) – «Միդտյուլանդ» (Դանիա)՝ 0:1
1/8 եզրափակիչի պատասխան հանդիպումները կկայանան մարտի 19-ին։ Եվրոպա լիգայի այս խաղարկության եզրափակիչը տեղի կունենա 2026 թվականի մայիսի 20-ին՝ Ստամբուլի «Բեշիքթաշ» մարզադաշտում։


















































Պատմական հանդիպում՝ Սպիտակ տան Օվալաձև գրասենյակում․ հայ հոգևոր առաջնորդներն ու ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը ա...
70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Ծաղկունքում հարյուրավոր գլուխ ոչխարներ են անկել
Երբ փորձում էինք փնտրել ուրիշ տեղ, զենքի մատակարարման շուկաները փակ էին մեզ համար
Արհեստական բանականության միջազգային օլիմպիադայում հաջողությամբ հանդես եկած հայ դպրոցականները ներկայա...
ՆԳՆ ոստիկանության գվարդիայի ծառայողները կանխել են հետագա զարգացումները
Նիագարան կլուսավորվի Հայաստանի Հանրապետության դրոշի գույներով, Օտտավայի քաղաքապետարանի առջև կծածանվի...
Մեկնարկում է բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը․ Հայաստանն այսօր ունի 4 ներկայացուցիչ
Սիրո անունը Հայաստան է
Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ